Լուսնի վրա ծրագրում են համալիր կառուցել ապագա բնակիչների համար
Եվրոպական տիեզերական գործակալության մասնագետները մտադիր են Լուսնի ապագա բնակիչների համար համալիր կառուցել։ Նրանք համարում են, որ Շեքլթոն խառնարանը , որը գտնվում է Լուսնի Հարավային բեւեռում, ամենաբարենպաստ վայրն է մարդկանց համար, քանի որ այն անընդհատ արեւի լույսի տակ է այնտեղ մեծ քանակության սառած ջուր կա։
DailyStar-ի փոխանցմամբ, լուսնային քաղաքում նախատեսված են նաեւ եկեղեցի ու խաղահապարակ։ Համալիրի կենտրոնում լինելու աստղադիտարան՝ հզոր հեռադիտակով։
Նկարիչներ Խորխե Մանյես Ռուբիոն, համալիրի նախագծի հեղինակը, պատմել է, որ այս աշխատանքում իրեն ոգեշնչել են հին տաճարները այդ թվում Էլ -Կարակոլը՝ մայաների աստղադիտարանը, որը գտնվում է Չիչեն -Իցա տաճարում։ Նրա կարծիքով հին քաղաքակրթությունները մեծ կապեր են ունեցել տիեզերքի հետ, չնայած ժամանակակից տեխնոլոգիաները ավելի շատ հնարավորություններ են տալիս այլ աշխարհները ուսումնասիրելու համար։
Մշակողները ծրագրում են շենքը ստեղծել լուսնային հողից, 3D տեխնոլոգիաների օգնությամբ։ Իսկ համալիրի ներսում լինելու է պատուհան, որից հնարավոր կլինի յուրաքանչյուր 14 օրը մեկ դիտել Երկիրը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ