Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Փաշինյանը խոսեց Արցախի հարցի մասին եւ նոր հարցեր առաջացրեց

Տարածաշրջանում համապարփակ խաղաղություն և կայունություն հաստատելը մեր կարևորագույն խնդիրն է։ Բայց որպեսզի այդ խնդիրը լուծվի, դրա հիմքում պետք է դնենք ճշգրիտ բանաձևեր։ Այս մասին այսօր ապրիլի 7–ին, ԵԿՄ արտահերթ համագումարում իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը։

«Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելը չի կարող ԼՂՀ հակամարտության կողմերից միայն երկուսի կամ մեկի պարտականությունը լինել, այդ պարտականությունը և պատասխանատվությունը հավասարապես կիսում են հակամարտության բոլոր երեք կողմերը։ Դա ընդհանուր պատասխանատվություն է, համատեղ աշխատանք, և հենց այս գաղափարն է, որ քննարկումների սեղանին եմ դրել Ալիևի հետ մարտի 19–ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում։ Իսկ խաղաղության մեր բանաձևը ես բարձրաձայնել եմ դեռևս մարտի 12–ին Ստեփանակերտում տեղի ունեցած ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում։ Թույլ տվեք արձանագրել, որ Վիեննայի քննարկումներում այս բանաձևը եղել է քննարկման հիմնական առանցքը։ Այս կապակցությամբ կան որոշ թյուրիմացութուններ, որոնք հարկ եմ համարում ճշգրտել։


Ասվում է, որ Հայաստանի կառավարութունը պահանջում է ղարաբաղյան բանակցությունների ֆորմատի փոփոխություն և որպես հաղթանակ է արձանագրվում մեր հարևանների կողմից, որ տեղի չի ունեցել ֆորմատի փոփոխություն և չի ունենա։ Ուզում եմ հստակ արձանագրել, որ Հայաստանը Ղարաբաղի հարցի բանակցային ֆորմատի փոփոխության հարց երբևէ չի դրել։ Հայաստանի կառավարությունը դրել է ֆորմատի վերականգնման հարց։ Այն, որ Ղարաղաբի բանակցությունները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատում, երբեք ոչ մի վայրկյան կասկածի տակ չենք դրել։ Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը իր ձևավորման առաջին իսկ րոպեներից ենթադրել և ներառել է ԼՂ ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին։ Բանակցային ողջ գործընթացի ընթացքում ԼՂ–ն ներկա է եղել, դա արտահայտվել է ոչ միայն մինչև 1998 թվականը, այլև 98–ից հետո։ Եկեք ուղիղ նայենք փաստերին և ասենք՝ 98–ից հետո Հայաստանի Հանրապետությունը բանակցային սեղանի շուրջ ներկայացնող Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, ըստ էության, ներկայացրել են նաև Ղարաբաղը և նրանք եղել են Ղարաբաղի ուղիղ ընտրված ներկայացուցիչ։ Եվ այս իմաստով ունեցել են լիարժեք մանդատ։ Հետևաբար այսօր բանակցային գործընթացը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ։

Եթե մենք խոսում ենք առանց ԼՂՀ ներկայացուցիչների, ուրեմն մենք խոսում ենք ցանկացած բանի մասին, բայց ոչ համակարտության կարգավորման, որովհետև այդ ֆորմատում ուղղակի անլուրջ է խոսել հակամարտության կարգավորման մասին»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ նաև Մադրիդյան սկզբուքնների շուրջ իր բարձրացրած հարցերին։

«Ինձ համար, որպես բանակցային գործընթացին նոր ներգրավված մարդ, անհրաժեշտ է հստակ պարզաբանում ստանալ,՝ինչ կարող են նշանակել Մադրիդյան սկզբունքները գործնականում։ Ինչ հնարավոր ելքերի կարող է հանգեցնել այդ սկլզբունքների արդյունքում, շրջանակում ընթացող բանակցությւոնները։ Վիեննայում ես այդ հարցի պատասխանը հստակ չեմ ստացել։ Միայն այն բանից հետո երբ կստանամ այդ հարցի հստակ պատասխանը, մենք հստակ կպատասխանենք՝ որքանով են ընդունելի կամ անընդունելի մեզ համար այդ սկզբունքները։ Ասվում է, որ Մադրիդյան սկզբունքների ամենակարևոր առավելությունն այն է, որ կողմերից յուրաքանչյուրը ով ինչպես ուզում է, դրանք մեկնաբանում է։ Դա անլրջացնում է ողջ բանակցային գործընթացը։ Պատկերացրեք իրավիճակ՝ երկու պետությունների ղեկավարները, հանդիպում, մի քանի ժամ խոսակցութուն են ունենում նույն սենյակում, հետո դուրս գալուց հետո նրանց պատմածները , թե ինչ է տեղի ունեցել այդ սենյակում, երբեմն 180 աստիճանով տարբերվում են իրարից։ Ես Վիեննայի հանդիպումից հետո ամեն ինչ արեցի, որ ինքներս մեզ նման անլուրջ իրավիճակի մեջ չդնենք։ Ուզում եմ հույս հայտնել, որ բանակցային գործընթացի բոլոր մասնակիցները զերծ կմնան այս տրամաբանությանը հակասող գործելակերպից»,– ասաց Փաշինյանը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am