ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ է անում հետաքննելԵԽԽՎ-ում կոռուպցիայի մասին հայտարարությունները
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը անկախ քննչական մարմնին կոչ է արել հետաքննել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հասցեին հնչեցված մեղադրանքները։ ԵԽԽՎ-ին մեղադրում են կոռուպցիայի եւ անիրավաչափ գործողությունների մեջ։
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին հղած իր նամակում Յագլանդը նշել է, որ այդ հարցը պետք է լուծվի առավելագույնս արագ ու թափանցիկ։
Նա նշել է, որ մարտի 9-10-ը տեղի ունեցած վերջին նիստի ժամանակ ԵԽԽՎ բյուրոն չի կարողացել միասնական մարմին ստեղծելու որոշում ձեռք բերել, ուստի հարցը կբարձրացվի ապրիլի 24-ին կայանալիք նիստի օրակարգում։
Այդ պատճառով Գլխավոր քարտուղարը Ագրամունտին կոչ է արել օգտագործել իր լիազորությունները՝ «առանց հետագա հապաղումների հետաքննության անկախ քննչական մարմին ստեղծելու որոշումն արագացնելու համար»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան