Ուկրաինայում Լեհաստանի հյուպատոսարանը նռնականետով գնդակոծվել է
Ուկրաինայի Լուցկ քաղաքի լեհական հյուպատոսարանը այս գիշեր գնդակոծվել է նռնականետից։ Ինչպես հաղորդում է BBC-ն՝ այս մասին հայտարարել է փոխհյուպատոս Քշիշտոֆ Սավիցկին։
Նա նշել է, որ տարածքում, որի վրա կրակել են, մարդիկ են եղել, բայց «նրանց փրկել է այն, որ կրակոցը պատուհանից 20սմ վերեւ է եղել», ոչ ոք չի տուժել։
Պայթյունի արդյունքում տարածքի տանիքին 2-3 մետր տրամագծով ճեղք է գոյացել։
Դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը։ Շենքի պահակախմբի աշխատակիցները հաղորդել են, որ երկու պայթյուն են լսել։
Դեպքի առթիվ Ուկրաինայի դեսպանին կանչել են Լեհաստանի ԱԳՆ։ Կիեւում Լեհաստանի դեսպանատունը, իր հերթին, բողոքի նոտա է ուղարկելու Ուկրաինայի ԱԳՆ–ին։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ