Պուտինն ու Լուկաշենկոն հարազատ եղբայրներ են
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պարծեցել է իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ «փայլուն» հարաբերություններով։ Նա նույնիսկ նրան համեմատել է հարազատ եղբոր հետ, որի հետ ինքը միշտ կարող է լուծել ցանկացած խնդիր։ Այդ մասին Լուկաշենկոն հայտնել է Մինսկում՝ Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ, Բելառուսում նրա դիվանագիտական առաքելության ավարտման կապակցությամբ։
«Մենք առանց միջնորդների էլ լեզու կգտնենք Եվրամիության ու այլ պետությունների հետ։ Այսօր արդեն Ռուսաստանի մասին են ասում, որ միջնորդներ են պետք Պուտինի ու Լուկաշենկոյի միջեւ։ Հանգստացեք՝ ես ու Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը փայլուն հարաբերություններ ունենք։ Փայլուն։ Եվ ժամանակ կգտնենք, կհանդիպենք։ Եթե կան ինչ-որ խնդիրներ՝ կլուծենք։ Առանց միջնորդների մենք երկուսով կլուծենք, մեզ ոչ մի միջնորդություն պետք չէ։ Մենք հարազատ եղբայրներ ենք, մենք կիսելու բան չունենք»,- ասել է Բելառուսի նախագահը։ «Ես նրան մի անգամ հրապարակավ ասել եմ՝ գուցե դեռ ժամանակ կգա, երբ ստիպված կլինենք մեջք մեջքի կանգնել ու կրակել, ինչպես զինվորականներն են ասում»,- նշել է Լուկաշենկոն, մեջբերում է ԲԵԼՏԱ-ն։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ