«Մինսկը մտադիր չէ վիճել ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի հետ»
Մինսկը մտադիր չէ վիճել ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի հետ: БЕЛТА–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք մտերիմ ժողովուրդներ ենք եղել, այդպիսին էլ կմնանք: Ադրբեջանին Հայաստանն այլ կերպ է վերաբերվում, բայց նա ևս մեզ մտերիմ ժոովուրդ է…Ինչո՞ւ մենք պետք է Ադրբեջանի կամ Հայաստանի հետ կռվենք կամ վիճենք: Միգուցե մենք Ադրբեջանին եւ Հայաստանին մի օր պետք գանք: Այդ պատճառվ էլ ինչո՞ւ ես պետք է սողոսկեմ այնտեղ, որտեղ չեն խնդրում»- հայտարարել է Լուկաշենկոն:
«Հիշո՞ւմ եք, Լապշինը: Լսեք, ի՞նչ կապ ունի Հայաստանը: Հայաստանն ինձ Լապշինի մասին երբեք ոչինչ չի ասել: Հետախուզման մեջ է գտնվել մի երկրի` Ադրբեջանի կողմից: «Ինտերպոլը» գիտեր: Մենք հայտնեցինք՝ ինչպես կարգն էր, ինչպես օրենքը չխախտողներ: Ո՞ւմ մենք պետք է նրան հանձնեինք. նրան, ով հետախուզում էր հայտարարել», –հավելել է Լուկաշենկոն՝ ընդգծելով, որ Լապշինին «ոչ ոք չէր ցանկանում տանել».
«Նա երեք երկրի քաղաքացի է. այդ երկրներից ոչ մեկը նրա նկատմամբ հավակնություն չներկայացրեց»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան