Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

«Սերժ Սարգսյանը մեծ վնաս պատճառեց Հայաստանին և Արցախին»

Անդրիաս Ղուկասյանի ուղերձը Հայաստանի քաղաքացիներին` մեր երկրի արտաքին քաղաքականության փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ

Հայրենակիցնե’ր,
Հայաստանի անվտանգության եւ զարգացման համար արտաքին քաղաքականությունն ունի մեծ նշանակություն։ Մեր ժողովրդին անհրաժեշտ է, որպեսզի Հարավային Կովկասում ստեղծվի անվտանգ, առանց ազգամիջյան կոնֆլիկտների ընդհանուր տնտեսական տարածք, որտեղ պետական սահմանները ապրանքների, մարդկանց եւ կապիտալի շարժի համար լինեն թափանցիկ: Հարավային Կովկասի աշխարհագրական դիրքը, կլիմայական պայմանները, բնական պաշարները, տնտեսական եւ սոցիալական ներուժը հանդիսանում են բավարար գործոններ տարածաշրջանում ապրող ժողովուրդների կայուն զարգացման համար։ Հարավային Կովկասը կարող է դառնալ միջազգային առեւտրի խոշոր հանգույց, ունենալ տեղական հումքով գործող առաջատար արդյունաբերություն եւ զարգացած գյուղատնտեսություն։


Տարածաշրջանում անվտանգության եւ համագործակցության հարցերի շուրջ Վրաստանի եւ Ադրբեջանի հետ համաձայնության գալու համար անհրաժեշտ է ունենալ հավասարակշռված, կոմպլեմենտար քաղաքականություն ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Եվրոպական Միության, Թուրքիայի եւ Իրանի հետ, ընդ որում՝ թվարկած պետությունների հետ անհրաժեշտ է համագործակցել նաեւ հայ ժողովրդի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի շուրջ։


ԱՄՆ-ի աջակցությամբ հարկավոր է լուծում գտնել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման խնդրին, Ֆրանսիայի հետ համագործակցելով՝ ստեղծել անվտանգության եւ զարգացման երաշխիքներ Մերձավոր Արեւելքում, Լիբանանում ու Սիրիայում ապրող հայերի եւ այլ քրիստոնյաների համար, Ռուսաստանի եւ Իրանի հետ համատեղ աջակցել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը։ Հայ ժողովրդի խնդիրների համաշխարհային բնույթը հարկադրում է Հայաստանին ունենալ ազատության բարձր աստիճան արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններում։


Հայաստանը չի կարող իր արտաքին քաղաքականության մեջ որեւէ ուղղություն գերադասել մնացածներից։ Շատ կարեւոր է հետեւել, որ անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը չխոչընդոտի եւ չսահմանափակի Արեւմուտքի, Թուրքիայի ու Իրանի հետ հարաբերությունները։


Հայաստանի արժանապատիվ եւ արդյունավետ արտաքին քաղաքականության հիմնասյուներն են՝
- ազնիվ եւ հավասարակշռված դիվանագիտությունը,
- լիարժեք ինքնուրույնությունը անվտանգության հարցերում եւ ժողովրդի կամարտահայտությունն` իշխանությանը առնչվող միջազգային համագործակցության հարցերում։


Սերժ Սարգսյանը մեծ վնաս պատճառեց Հայաստանին եւ Արցախին՝ ստորադասելով արտաքին քաղաքականությունն իր անձնական իշխանությունը պահելու խնդրին։ Դրա արդյունքում Ադրբեջանին հաջողվեց գրավել Արցախի պաշտպանության բանակի առաջնային որոշ դիրքեր` վստահ լինելով, որ իր միջազգային հարաբերությունների համար դա մնալու է առանց որեւէ բացասական հետեւանքների։


Այսօր առաջնահերթ խնդիր է մեր երկրի արտաքին քաղաքականությունը դուրս բերել ստեղծված ճգնաժամից։ Վարդան Օսկանյանը եղել է կոմպլեմենտար դիվանագիտության հիմնադիրներից մեկը։ Նա ունի մեծ փորձ եւ լայն կապեր միջազգային հարաբերությունների ասպարեզում։ Սատար կանգնելով Վարդան Օսկանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սեյրան Օհանյանի դաշինքին` մենք դրանով իսկ նպաստում ենք Հայաստանի նոր, արժանապատիվ եւ արդյունավետ արտաքին քաղաքականության ձեւավորմանը։ Դա նաեւ մեր քաղաքացիական պարտքն է` հաջորդ սերունդների համար ապահովել այնպիսի քաղաքական ժառանգություն, որը ամուր խաղաղություն եւ կայուն զարգացում կապահովի մեր տարածաշրջանում ապրող բոլոր ժողովորդների համար։


Անդրիաս Ղուկասյան
«Նուբարաշեն» ՔԿՀ
28 մարտի, 2017թ․