Ղարաբաղյան բանակցություններին նոր լիցք է հաղորդվել. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համոզմամբ՝ երեկ Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած բանակցությունները նոր լիցք են հաղորդել բանակցային գործընթացին: Այդ մասին Ալիևը ասել է ռուսաստանյան TACC գործակալության թղթակից հետ զրույցում:
«Բանակցային գործընթացը պետք է աջակցություն ստանա նաև մարդասիրական գործողություններով: Կարևոր է այն հանգամանքը, որ բանակցությունների ձևաչափը անփոփոխ մնաց. բանակցությունները վարում են Հայաստանը և Ադրբեջանը, ինչպես և երկար տարիներ շարունակ», - նշել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ բանակցությունների հիմնական նպատակը պետք է լինի արդյունքի արձանագրումը:
«Ադրբեջանի համար առաջնահերթը մեր երկրի միջագզայնորեն ճանաչված տարածքների դեօկուպացիան է` միջազգային իրավունքի, Հելսինկյան եզրափակիչ ակտի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի շրջանակներում, որոնք պահանջում են անհապաղ կերպով և առանց նախապայմանների դուրս բերել հայկական ուժերը գրավյալ տարածքներից», - TACC-ի թղթակցին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար