Ամենաուժեղ շախմատիստները 18-րդ հրաձգային դիվիզիայում են (Լուսանկարներ)
Ավարտվեց Վանաձորում ընթացող շախմատի համաբանակային թիմային առաջնությունը:
Տասը թիմեր շրջանաձեւ մրցակարգով վիճարկեցին հաղթողի կոչումը: Ստացվեց այնպես, որ վերջին՝ իններորդ տուրից առաջ միմյանց հետ հանդիպեցին 14-ական միավորով առաջին տեղը կիսող «ՊԲ-1» եւ «ՊԲ-3» թիմերը:


Համառ պայքարում մայոր Ս. Տոնոյանի ղեկավարած «ՊԲ-3» թիմը հաղթանակի հասավ 2,5-1,5 հաշվով: Վճռական խաղում հաղթանակներ տարան Գառնիկ Պեպելյանը եւ Արմենակ Նազարյանը:

Օգտվելով «ՊԲ-1»-ի պարտությունից 15 միավորով երկրորդ տեղը գրավեց «3-րդ ԲԿ»-ն, իսկ երրորդ մրցանակին արժանացավ «ՊԲ-1» թիմը:
Փակման արարողության ժամանակ հաղթող թիմին գավաթը եւ մեդալները հանձնեց ՊԲ ֆիզիկական պատրաստության եւ սպորտի վարչության ղեկավար Քաջիկ Սարգսյանը: Մեդալների արժանացան Գառնիկ Պեպելյանը, Հակոբ Մխոյանը, Արմենակ Նազարյանը, Գրիգոր Տոնոյանը եւ Տիգրան Բաղդասարյանը:

Գավաթի եւ մեդալների արժանացան նաեւ երկրորդ եւ երրորդ մրցանակակիրները:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար