Դիշդիշյանի տրիումֆը. «Т-34»-ը ռուսական հեղինակավոր մրցանակի է արժանացել որպես լավագույն լիամետրաժ ֆիլմ
Կինոյի եւ հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիան հայտարարել է VII մրցանակաբաշխության հաղթողներին 2018թ.-ի արդյունքներով։ Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում։
«Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Т-34»-ը, որի պրոդյուսերներից մեկը Ռուբեն Դիշդիշյանն է։ Սյուժեն կառուցված է լեգենդար պատմության հիման վրա, ընդ որում, այն դրական ավարտ ունի, ինչը չուներ 1964թ.-ին թողարկված «Արտույտ» ֆիլմը, որի հիմքում նույն նյութն է։ Ֆիլմը պատմում է Մեծ հայրենական պատերազմի մասին։ Գլխավոր հերոսը՝ խորհրդային զինվորական Իվուշկինը, դիմակայում է գերմանական տանկային վաշտին։ Գերի ընկնելով ու այդ պայմաններում մի քանի տարի անցկացնելով՝ Իվուշկինը որոշում է փախչել զինավարժությունների համար օգտագործվող խորհրդային Т-34 տանկի օգնությամբ։
Մրցանակների քանակով լիդերը «Տնային կալանք» սերիալն է (արտադրող՝ Comedy Club Production, պրոդյուսերներ՝ Սեմյոն Սլեպակով, Ալեքսանդր Դուլերայն, Արթուր Ջանիբեկյան, Վյաչեսլավ Դուսմուխամեթով)։ Արդյունքում նախագծի մասնակիցները բեմ են բարձրացել 8 անգամ։ Նախագիծը ճանաչվել է լավագույն կատակերգական սերիալ, ժյուրին նշել է սցենարի հեղինակների աշխատանքը, որոնց շարքում է Սեմյոն Սլեպակովը։ Պյոտր Բուսլովը ճանաչել է լավագույն ռեժիսոր։ Պավել Դերեվյանկոն ճանաչվել է լավագույն դերասան՝ կաշառք ստանալու համար բռնված քաղաքապետի դերակատարման համար։ Ալբինա Տիխանովան եւ Տիմոֆեյ Տրիբունցեւսը ճանաչվել են երկրորդ պլանի լավագույն դերասան եւ դերասանուհի։ «Տնային կալանք» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել ТНТ-PREMIER-ի եթերում, սակայն առաջին սերիան հնարավոր է դիտել ТНТ-ի YouTube-ի ալիքում, ուր այն արդեն 19 մլն դիտում ունի։
«Խուզարկու» հեռուստասերիալը (արտադրող՝ Star Media) մրցանակ է ստացել որպես լավագույն հեռուստասերիալ (24 սերիայից ավելի)։ Այն ամերիկյան համանուն նախագծի ադապտացված տարբերակն է, որը բաղկացած է 7 եթերաշրջանից։ Այս սերիալը ռեժիսոր, դերասան, սցենարիստ, մանկավարժ, մոսկովյան «Պրակտիկա» թատրոնի գեղարվեստական ղեկավար Դմիտրի Բրուսնիկինի վերջին աշխատանքն է կինոյում։ Սերիալի պրեմիերան Առաջին ալիք եթերում տեղի է ունեցել 2016թ.-ին, իսկ 2018.-ին հանդօսատեսին է ներկայացվել երկրորդ եթերաշրջանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է