Հիմա էլ կենտրոնացան միջին օղակի վրա
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը մարտի 27-ին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ պետական կառավարման համակարգի միջին օղակի պաշտոնյաների անգործության հարցին, ապա հետաքրքրվեց՝ ժամանակը չէ՞, որ ավելի ցածր օղակներից կառավարման մարդկանց հնարավորություն տան բարձրանալ մեկ քայլ վերեւ: Պատգամավորի գնահատմամբ՝ դա կլինի հեղափոխության ցածր սերունդը, որ գալիս է իշխանության:
Սա պատահական հարցադրում չէր: Ապրիլ-մայիսյան իրադարձություններից շատ չանցած կառավարման բոլոր օղակներում հայտնվեցին նոր, հեղափոխական եւ շատ դուխով աշխատակիցներ, որոնք հիմա անհամբեր սպասում են, թե երբ են հայտնվելու կառավարման միջին օղակում:
Ընդհանրապես, նոր իշխանությունների կողմից վիրավորական արտահայտություններ հնչեցնելը սովորական է դարձել: Մեկը նախարարության աշխատակիցներին շարիկ գլորող է անվանում, մյուսը՝ հավելյալ արժեք չստեղծող, իսկ հիմա հայտարարում են, թե միջին օղակը գործ չի անում:
Պարզ երեւում է, որ նման հայտարարություն անողները կամ պատկերացում չունեն կառավարման համակարգից, տեղյակ չեն որ այդ միջին օղակի վրա է ընկած ողջ ծանրությունը կամ դիտավորյալ խեղաթյուրում են գույները՝ հեղափոխական սերունդին առաջ բրդելու եւ մեր կյանքն ավելի բարդացնելու համար:
Հիմա արդեն, այս հայտարարությունից, հարցից եւ փոխվարչապետ Ավինյանի պատասխանից հետո արդեն մի ամբողջ միջին օղակ շունչները պահած սպասելու է, թե երբ են իրենց դուրս շպրտելու եւ իրենց գործը հանձնելու հեղափոխականներին:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը