Ումն են Հայաստանի տոները
Սովետական մի մուլտֆիլմ կար՝ «Ումն են անտառի կոները» վերնագրով: Հիմա նույնատիպ հարց է հնչում, թե ումն են Հայաստանի տոները, հատկապես՝ Քաղաքացու տոնը:
Բնականաբար, ոմանք կշտապեն ասել, թե բոլորի տոնը: Գուցե նրանք ճիշտ են, բայց քաղաքացին ինչպես իրեն տոն ունեցող զգա, երբ աշխատավարձը կրճատում են, երբ աշխատանքից հեռացնում են, երբ ...
Նիկոլ Փաշինյանը հեղափոխական պայծառ օրերին կառավարության շենքի մոտ կանգնած կոչ էր անում կառավարության աշխատակիցներին չենթարկվել ղեկավարությանը, իսկ հիմա կառավարության եւ նախարարությունների աշխատողները մի պատգամավորի ձեւակերպմամբ դարձան շարիկ գլորողներ:
Հիմա հարց է առաջանում՝ քաղաքացու օրը եւս նրանց տոնն է, թե՞ ոչ: Դժվար է կրճատվող մարդուն համոզել, որ նա տոն ունի, որ նա պետք է ուրախ լինի, որ հանուն երկրի շահերի իրեն կրճատում են:
Կամ եկեք փորձենք գրավատների ու փոխանակման կետերի աշխատողներին, որոնց իշխանությունը առաջարկում է իրենց պետտուրքը ավելացնել 60 անգամ, համոզենք, որ իրենք հիմա տոն ունեն: Մի՞թե նրանք եւս պետք է երջանիկ լինեն, որ մեկ օրում իրենց եկամուտը մոտ հարյուր անգամ կրճատվում է:
Իսկ ի՞նչ ասենք նրանց, ովքեր գազավորված ըմպելիքներ են արտադրում կամ աշխատում են համալսարաններում եւ շուտով կրճատվելու են:
Մի քանի օր առաջ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտը լեցուն էր ֆուտբոլասերներով, եւ երբ հաղորդավարը հայտարարեց, թե մարզադաշտում է նաեւ Նիկոլ Փաշինյանը սպասված բուռն բացականչությունները չեղան: Իհարկե, գուցե մարզադաշտի հաղորդավարը սխալ ժամանակ ընտրեց՝ ֆինների վտանգավոր գրոհի պահին, բայց ամեն դեպքում ֆուտբոլասերների ռեակցիան պետք է սթափեցնի, թե Փաշինյանին, թե նրա կառավարությանը:
Իսկ մինչ այդ մենք նորից հարցնում ենք՝ իսկ ումն են Հայաստանի տոները:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը