Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդները Վենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում է Առանց մաքսատուրքերի դեպի ԵՄ. ո՞ր ապրանքների համար ՀՀ-ին առևտրային նոր արտոնություններ կտրամադրվեն Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար Կիևն արդեն ոչ միայն աջակցություն է ստանում ՆԱՏՕ-ից, այլև ինքն է ներդրում ունենում «Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համար Երևանում սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում արտադրվել է վտանգավոր սննդամթերք. արտադրությունը կասեցվել է Հայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Բելառուսի ժողովրդին Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է

Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներըՎենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում էԱռանց մաքսատուրքերի դեպի ԵՄ. ո՞ր ապրանքների համար ՀՀ-ին առևտրային նոր արտոնություններ կտրամադրվենՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժածՄոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանըՉինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլարԿիևն արդեն ոչ միայն աջակցություն է ստանում ՆԱՏՕ-ից, այլև ինքն է ներդրում ունենում«Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համարԵրևանում սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում արտադրվել է վտանգավոր սննդամթերք. արտադրությունը կասեցվել էՀայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Բելառուսի ժողովրդինԹեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համարՇինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում էԹրամփը պնդում է, թե Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներինՊահպանում և տարածում եք հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթըԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակելՊետք է պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում ինքնուրույն պատերազմ սկսել Իրանի դեմԱփսոսում եմ, որ պարոն Սիմոնյանը մանդատը չի վերցնում. Անդրանիկ ՔոչարյանԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի, կսահմանվեն ընտրելու իրավունքի նոր պահանջներ. ԱԺ արտահերթ նիստում ընդունվեցին քվեարկված նախագծերըՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիրԻրանը մերժել է ԱԷՄԳ-ի մուտքը իր միջուկային օբյեկտներՀամաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության խորացմանըՄեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինելու կարգը կորոշի Կառավարությունը. Գեղամ ՆազարյանԱլեն Սիմոնյանն առաջին ԱԺ նախագահն է, ով պաշտոնավարել է իր գործունեության ամբողջ ժամկետըԱԺ-ն միաձայն ընդունել է ընտրության իրավունքի ցենզ սահմանող օրինագիծըԱլեն Սիմոնյանի ելույթը ԱԺ-ումՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործությունForever 20` հուզիչ հարգանքի տուրք եղբայրներինԵզրափակիչ փուլում Ռոնալդուի առաջին գոլն ու Ռամուշի հաղթական հարվածըՀայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմը պարտվեց Եվրոբասկետի նախընտրական փուլի վերջին խաղումԱդրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին արժանացել է ՎԶԵԲ-ի 2026-ի գրական մրցանակին. նա գրել է հայկական կոտորածների մասինԴպրոցահասակ երեխաների համար կիրականացվեն լողի, դահուկային սպորտի և հրաձգության ուսուցման ծրագրերԵս բախտավոր եմ, որ ունեմ աշխարհի լավագույն դարպասապահներից երեքինՔարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. ReutersԱյսինքն, ընտրակեղծարարը, պետության դեմ հանցագործը կարող է գալ, ընտրվել պատգամավորի թեկնածո՞ւՌուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունըՌուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունըԱԺ պատգամավորները բուռն ծափողջույններով ճանապարհեցին Ալեն Սիմոնյանին և Հակոբ ԱրշակյանինԽորհրդարանը քննարկել է «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծըԻրանը զգուշացնում է Հորմուզի նեղուցում չհաստատված ուղիներով անցնող նավերին՝ ուժային պատասխանների մասին Բելառուսի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին հրաժարվել Ռուսաստան մեկնելուցԹուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ. Ռուբեն ՌուբինյանՄոլդովայի վարչապետը հրաժարական է տվելՈւսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքը հանձնվեց շահագործման. ՊապիկյանԻրանում տեղի կունենա երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունըՆիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետՀորմուզի նեղուցում իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ չնայած հրադադարինՏեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել պատգամավորների ընդունելությանըՖրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդՍտորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային միանալը նոր հնարավորություններ է բացում երկրների համար. ԿԳՄՍ նախարարՄեկնարկել են Երևան-Կազան-Երևան ուղիղ չվերթները

ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցը 96-ի նախագահական ընտրությունների մասին

Ասել և կրկնում եմ՝ մեր պետության բոլոր դժբախտությունների պատճառները պետք է փնտրել 96-ի նախագահական ընտրություններն աննախադեպ կեղծելու մեջ, ինչը հետագայում ավանդու յթի ուժ ունեցավ: Հետագայում տեղի ունեցած բոլոր արհավիրքները հետևանք էին 96-ի ընտրությունները կեղծելու միջոցով իշխանությունը բռնազավթելուն և սնվում էին այդ ընթացքում ձևավորված համակարգի չգրված, բայց գործող օրենքներից: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ԱՄՆ-ի Պետքարտուղարության զեկույցը այդ ընտրությունների մասին:

. . .

«Առավոտ», 1 փետրվար, 1997թ., շաբաթ
ԱՄՆ–ի Պետքարտուղարությունը՝ Հայաստանի մասին


Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական քարտուղարությունը հունվարի 30–ի երեկոյան հրապարակեց Մարդու իրավունքների իր տարեկան զեկույցը 1996 թվականի համար։ Ստորև հատվածաբար ներկայացնում ենք զեկույցի՝ Հայաստանին վերաբերող բաժինը

Հայաստանն ունի սահմանադրական կառավարություն, ուր նախագահն օժտված է չափազանց մեծ իշխանությամբ, և օրենսդիր մարմնի դերը գործադիրի համեմատությամբ ստորադաս է։ Նախագահն է նշանակում վարչապետին, որն այժմ նոր դահլիճի կազմավորման աշխատանքներ է տանում։

Նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը վերընտրվեց սեպտեմբեր ամսվա բազմաթեկնածու և հակասական ընտրությունների արդյունքում, որոնք նշանավորվեցին մի շարք անօրինականություններով ու ընտրական օրենքի լուրջ խախտումներով։ Ընդդիմությունը մերժեց ընտրությունների պաշտոնական արդյունքները և դիմեց Սահմանադրական դատարան՝ խնդրելով չեղյալ հայտարարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ու նշանակել նոր ընտրություններ։ Դատարանի վարած քննությունը չցրեց պաշտոնական արդյունքների հավաստիության վերաբերյալ կասկածները։

Անցումային Ազգային ժողովը, ուր իշխող կուսակցության կողմնակիցները զբաղեցնում են աթոռների 88 տոկոսը, ընտրվել է 1995թ. հուլիսին, և տեղի ու օտար դիտորդներն այդ ընտրությունները որակել են որպես, «ընդհանուր առմամբ, ազատ, բայց ոչ արդար»։ Նոր խորհրդարանի ընտրությունները ծրագրված են 1999թ.։ Սահմանադրությունը հռչակում է անկախ դատական համակարգ, բայց իրականում դատարանները ենթակա են ճնշման ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մարմինների կողմից։

Հոկտեմբերին Ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարարությունները միավորվեցին՝ ստեղծելով Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն, որը պատասխանատու է ներքին անվտանգության, հետախուզական գործունեության, սահմանների պաշտպանության համար և վերահսկում է ոստիկանության գործունեությունը։ Պաշտպանության նախարարությունը նույնպես մասնակից է դառնում ներքին անվտանգության ապահովմանը լուրջ անկարգությունների պարագայում։ Անվտանգության որոշ ուժեր լուրջ խախտումներ են թույլ տվել մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում։

Տնտեսական բարեփոխումները շարունակում են առաջ գնալ՝ չնայած մի շարք հանգամանքների. արտաքին առևտրական կապերի և հումքի աղբյուրների վերացումը, որ հետևեց ԽՍՀՄ փլուզմանը, 1988թ. աղետալի երկրաշարժի ավերիչ հետևանքները և Լեռնային Ղարաբաղում հակամարտության սկսման վտանգը։

Այս խնդիրներով հանդերձ՝ Ազգային համախառն ապրանքն 1996–ին աճել է 6 տոկոսով, արժեզրկման տեմպը մնացել է ցածր, և ազգային դրամը կայուն է։

Կառավարությունը որոշակի աշխատանքներ է տարել մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ մի շարք ազպարեզներում, մինչդեռ մյուսների վիճակը վատ է մնում։

Սեպտեմբերյան ընտրություններին հետևած իրադարձությունների ժամանակ կառավարությունը ծեծի ու բռնությունների ենթարկեց ընդդիմադիր կուսակցությունների անդամներին ու ցուցարարներին։ Կառավարությունը համաձայնագիր ստորագրեց Կարմիր խաչի հետ՝ արտոնելով հանդիպումներ ու առանձնազրույցներ ձերբակալվածների հետ, սակայն այդ համաձայնագրի կիրառման համար բավարար քայլեր չձեռնարկվեցին։

Դատարանները ենթակա մնացին ճնշման, սակայն մեկ հիշարժան դեպքում շրջանային դատարանը մերժեց Արդարադատության նախարարության որոշումը մի անկախ թերթի ղեկավարության փոփոխության և ունեցվածքի փոխանցման մասին։ Իշխանությունը շարունակում էր որոշակի սահմանափակումներ պարտադրել մամուլի ազատությանը, անվտանգության ուժերը ծեծում ու ձերբակալում էին լրագրողների սեպտեմբերյան իրադարձություններից հետո, իսկ լրագրողներն էլ հակված են որոշ ինքնագրաքննության։

Չնայած ավելի նվազ չափով, քան նախորդ տարի, շարունակում էին լուրեր ստացվել լրագրողների ու խմբագիրների ճնշելու և ահաբեկելու մասին։ Տեղական հեռուստատեսային և ռադիոկայանների թիվն ավելացավ, և դրանց անդրադարձները՝ մամուլին զուգահեռ, հիմնականում քննադատական էին։ Ինչևէ, կառավարությունը շարունակում է տնօրինել համազգային հեռուստա– և ռադիոընկերությունները։ Կառավարությունը որոշակի սահմանափակումներ մտցրեց հավաքների գումարման համար, հատկապես սեպտեմբերյան դեպքերից հետո։ Ավելի վաղ արգելված առաջատար քաղաքական կուսակցությունը՝ ՀՅԴ–ն, չվերաբացվեց, չնայած իշխանությունները հանդուրժեցին կուսակցական ժողովները, մամլո ասուլիսներն ու այլ տիպի գործունեությունը, իսկ վարչապետը նախաձեռնեց հանդիպում այս կուսակցության ներկայացուցիչների հետ։ Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության երևանյան գրասենյակը գրեթե երկու ամիս փակ էր։ Պահպանվում է նաև խղճի ազատության որոշ սահմանափակումը։ Քաղաքական սպանությունների և առևանգումների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Սահմանադրությունն ու օրենքներն արգելում են տանջանքը։ Այդուհանդերձ, անվտանգության ուժերի աշխատակիցները շարունակում են կիրառել ծեծը ձերբակալվածների հարցաքննության ժամանակ։ Օրինակ՝ Ազգային ժողովի պատգամավոր, անձեռնմխելիության իրավունքով օժտված Արամազդ Զաքարյանը դաժանաբար ծեծվել էր և երկու օր կալանքի տակ պահվել, մինչ կտեղափոխվեր հիվանդանոց՝ ուղեղի ցնցումով և կոտրված կողոսկրով։ Շարունակաբար տեղեկություններ էին ստացվում ձերբակալվածների ընտանիքների անդամներին ահաբեկելու մասին։

Նախագահական ընտրություններին հաջորդած դեպքերից հետո, երբ դեռ գործում էր հանրահավաքների արգելքը, անվտանգության ուժերի՝ համազգեստ չկրող աշխատակիցները ծեծում էին այն անցորդներին, որոնք հայտնվում էին հավաքների գումարման հիմնական վայրի հարևանությամբ։ Ոստիկանության դաժանության երկու դեպք է արձանագրվել տարվա առաջին կեսին։ Յուրաքանչյուր դեպքում դաժան ծեծի ենթարկված բանտարկյալն այնուհետև ինքնասպանություն է գործել։ Երկու դեպքն էլ այժմ գտնվում է Գերագույն դատարանի վարույթում։

Ոստիկանության դաժանության հիմնական դրսևորումները մնում են չարձանագրված։ Տեղեկություներ չկան այն մասին, թե արդյոք դատախազությունը հետապնդե՞լ է ոստիկանության կողմից 1995թ. թույլ տված և արձանագրված բռնությունների 5 դեպքերը։

Բանտային պայմանները սպարտական են և հաճախ՝ գերծանրաբեռնված։ Վստահելի տեղեկությունների համաձայն՝ «կարցերում» գտնվող բանտարկյալները սնունդ են ստանում երկու օրը մեկ անգամ։ Բանտերում բացակայում են անհրաժեշտ բժշկական և սանիտարական պայմանները, տարածված են վարակիչ հիվանդությունները, որոնց պատճառով բանտարկյալները պարբերաբար մահանում են։ Մարդկանց հաճախ ձերբակալում են առանց օրինական հիմնավորման։ Ձերբակալվածների մասին չեն տեղեկացնում ընտանիքի անդամներին, և վերջիններս ստիպված են օրեր ծախսել իրենց հարազատի գտնվելու վայրը ճշտելու համար։

Փաստաբանների և հարազատների մուտքը մեկուսարան հաճախ արգելվում է, հատկապես կալանման առաջին շաբաթների ընթացքում։ Նախագահական ընտրություններից հետո հաղորդվեց, թե ընդդիմության 17 հայտնի դեմքեր ու սեպտեմբերի 25–ի ցույցի ավելի քան 100 մասնակիցներ ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 74 հոդվածը խախտելու համար (մասնակցություն զանգվածային անկարգություններին)։ Վերջին նշվածներից 16–ը տարեվերջին տակավին կալանված էին մնում։ Շատ կալանվածներ պահվում էին 15–օրյա վարչական կալանքի տակ, որի ընթացքում շատերը դաժանորեն ծեծվում էին, իսկ միջազգային մարդասիրական կազմակերպությունների հանդիպումը նրանց հետ հետաձգվում էր կամ մերժվում։ Ի հավելումն դրան՝ Ազգային ժողովի 4 ընդդիմադիր պատգամավորներ ձերբակալվեցին ավելի վաղ, քան խորհրդարանի սեպտեմբերի 26–ի նիստը կզրկեր նրանց անձեռնմխելիությունից։ Ազգային ժողովի այդ նիստի ընթացքում խորհրդարանի իշխանամետ անդամներն ընդդիմադիր պատգամավորներին հարվածներ էին հասցնում հեռուստախցիկների առաջ։

«Դրո» գործի երկարատև դատավարությունն ավարտվեց դեկտեմբերի 10–ին, երբ դատավորը բոլոր մեղադրյալներին մեղավոր ճանաչեց և մահվան երեք դատավճիռ կայացրեց։ Դաշնակցության բարձրաստիճան գործիչ Հրանտ Մարգարյանը մեղադրվեց միայն փոքր հանցանքների համար, իսկ ՀՅԴ առաջատար ներկայացուցիչները հայտարարեցին, որ դատարանը որևէ կապ չգտավ «Դրո»–ի և Դաշնակցության միջև։

Մեկ այլ դատավարություն՝ «31–ի գործը», որ մեկնարկել է մարտի 15–ին, ավարտել է միայն իր առաջին մասը։ Հիմնական մեղադրյալ, ՀՅԴ առաջնորդ Վահան Հովհաննիսյանը հացադուլ էր հայտարարել նոյեմբրին՝ բողոքելով դատավարության ձգձգման դեմ։ Նա դադարեցրեց բողոքի ակցիան 2 շաբաթ անց, հիմնականում կուսակցության խնդրանքով։ Այդ գործով մեղադրվողների հիմնական մասը պնդեց, որ տանջանքների է ենթարկվել սուտ ցուցմունքներ տալու նպատակով։

Զեկույցը հատուկ բաժնով անդրադառնում է դատական համակարգի շուտափույթ բարեկարգման և դրա անկախության ապահովման անհրաժեշտությանը, ապա գալիս խոսքի ազատությանը։

Օրեցօր ավելացող տպագիր մամուլն աշխույժ բանավեճ է ծավալում տարբեր տեսակետների մեկնությամբ։ Ընդդիմադիր մամուլը հետևողականորեն քննադատում է իշխանության մարմիններին ու քաղաքականությունը։ Այդուհանդերձ, նրանք, ովքեր տեղեկացնում են կաշառակերության խոշոր դեպքերի կամ ազգային անվտանգությանն առնչվող հիմնախնդիրների մասին, կարող են ենթարկվել ծեծի, ահաբեկման, հորինված հետաքննության, հարկային տևական ստուգումների։ Կառավարությունը հրապարակում է «արգելված թեմաների» ցանկը, և լրագրողները պաշտպանում են որոշակի ինքնագրաքննություն։

Հետընտրական շրջանում, սեպտեմբերի վերջին ընդդիմադիր մամուլը շարունակում էր քննադատել կառավարությանն ու տպագրել ընդդիմության հետապնդվող գործիչների մեկնաբանությունները։ Այդուհանդերձ, անվտանգության ուժերը ծեծեցին ու ձերբակալեցին մի շարք լրագրողների ընտրություններից հետո։ Ընդդիմությունը որևէ հնարավորություն չուներ հանդես գալու հեռուստատեսությամբ կամ ռադիոյով ընտրություններից հետո։

Զորքերը շրջապատեցին հաղորդիչ կայանները, իսկ Հայ Էֆ Էմ անկախ ռադիոկայանն ինքնուրույն դադարեցրեց հեռարձակումները։ Միայն Պարույր Հայրիկյանին 10 րոպե հեռուստաեթեր տրամադրվեց հոկտեմբերին՝ հայտարարելու, որ ընդդիմության ցույցը հետաձգվում է։ Նորաստեղծ Երևանի մամլո ակումբը խստորեն քննադատեց կառավարության՝ սահմանափակումներ պարտադրող օրինագիծը մամուլի մասին, որը հետ ուղարկվեց լրամշակման։ Հայաստանի մամլո կազմակերպությունները նախաձեռնեցին նոր օրինագծի մշակումը՝ կառավարությանը տրամադրելու համար։ Ինչևէ, Դաշնակցությանն առնչվող մամուլի միջոցները շարունակում են փակված մնալ։

Հեռուստատեսային և ռադիոհեռարձակումները խոստորեն վերահսկվում են կառավարության կողմից։ Գոյություն ունեն 3 գործող անկախ ռադիոկայան և 10 փոքր հեռուստակայան, որոնք հիմնականում գործում են Երևանից դուրս։
Նախագահական թեկնածուների ընտրարշավի լուսաբանման ժամանակ ճնշող առավելություն էր տրվել գործող նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանին։
ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն իր սեպտեմբերի 24–ի զեկույցում նշեց, որ Տեր–Պետրոսյանն ընտրություններին նախորդած շաբաթվա ընթացքում 16 անգամ ավելի շատ ժամանակ է ունեցել հեռուստաեթերում, քան իր հիմնական մրցակիցը։ ԸՍՏ ԵԱՀԿ–ի՝ սա «անհամեստորն գերազանցում է այն չափերը, որ նման դեպքերում արձանագրվել է որևէ տեղ աշխարհում»։
Վկայություններ չկան այն մասին, թե կառավարությունը գրաքննո՞ւմ է օտար թերթերը կամ հանդեսները, և կամ արգելում դրանց վաճառքը։ Ինտերնետը և էլեկտրոնային փոստը մեծապես ավելացրել են դրսից տեղեկատվության հոսքը ինչպես կառավարական, այնպես էլ ոչ կառավարական աղբյուրների համար։

Զեկույցն աձանագրում է, որ կառավարությունը հիմնականում պաշտպանում է հավաքների և քաղաքացիների միավորման իրավունքը որոշ նշված բացառություններով։ 1996թ. որևէ քաղաքական կուսակցության գրանցում չի մերժվել։ Այստեղ անդրադարձ կա նաև կրոնական փոքրամասնությունների և փախստականների իրավունքների պաշտպանությանը։

Այնուհետև արձանագրվում է, թե նախագահական ընտրությունների ընթացքում արդյունքների ամփոփման ժամանակ թույլ տրված խախտումները շարունակում են սահմանափակ պահել խաղաղ ճանապարհով կառավարությունը փոխելու քաղաքացիների իրավունքը։ Հիշատակվում է նաև, որ տեղական մարմինների ընտրությունները եվրոպական դիտորդներն ազատ ու արդար են ճանաչել։

Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից