Արարատ Միրզոյանը չի կարողացել հեռուստացույց գնել
Կառավարության ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս՝ ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև սպառողական վարկերին. «Օրինակ, մեր տանը ինչ կա՝ լվացքի մեքենա, սառնարան և այլն, ամեն ինչ վարկով ենք առել: Շատ հարմար վարկեր են առաջարկվում, ամիսը 6000 վճարելով՝ ձեռք ես բերում լվացքի մեքենա, ինչի՞ միանգամից 300 հազար տաս, եթե կա այդ տարբերակը: Եթե չեմ սխալվում, մեր լվացքի մեքենայի վարկը մինչև հիմա չենք վերջացրել, մի 4 տարի առաջ ենք առել»,- ասաց Փաշինյանը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Էն օրը գնացի հեռուստացույց վերցնելու, չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել իմ հաշվին»:
Փաշինյանը կատակեց. «Հիմա վաղը կգրվի՝ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ պրոբլեմներ ունեք ու ինքը ձեր ոտի տակն ա քանդում, դուք՝ իրա, ու ինքը հարկադիրով ձեր հաշիվների վրա կալանք ա դրել»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար