Թուրքիայի փոխվարչապետն արդարացել է, թե Իրանն իրեն սխալ է հասկացել
Թուրքիայի փոխվարչապետներից Վեյսի Քայնաքն Իրանի ԱԳՆ-ի կոշտ պատասխանից հետո հայտարարել է, որ իրանցի հարևաններն իրեն սխալ են հասկացել:
Նշենք, որ օրեր առաջ Քայնաքը հայտարարել էր, որ միլիոնավոր փախստականներ, որոնց մեծ մասն աֆղանցիներ են, շարժվում են դեպի Թուրքիա: Թուրքիայի փոխվարչապետը նաև նշել էր, թե Իրանից շուրջ 30.000 աֆղանցի 2016թ.-ի ընթացքում անօրինական ճանապարհով անցել է Թուրքիա՝ Իգդիրի և Բայազետի ճանապարհով:
Ինչպես հայտնում է թուրքական diken.com.tr կայքը՝ Քայնաքը հայտնել է, որ Իրանից միլիոնավոր աֆղանցի գաղթականների դեպի Թուրքիա շարժվելու մասին իր հայտարարությունը, հավանաբար, սխալ է թարգմանվել:
«Կարծում եմ՝ սխալ թարգմանություն է եղել: Մենք նկատի ունեինք, որ նման հոսք կարող էր լինել, սակայն մենք այն կարողացել ենք կանխել», - ասել է Քայնաքը:
Հիշեցնենք, որ Իրանը Քայնաքի հայտարարությունը որակել էր տարօրինակ ու իրականությանը չհամապատասխանող, ինչպես նաև խորհուրդ տվել Թուրքիային «մարդկային խնդիրները չբերել միջազգային քաղաքականություն»:
«Իրանը մոտ 30 տարի է, ինչ հարևան երկրներից միլիոնավոր ներգաղթյալներ է հյուրընկալում: Իրանն այս ամբողջ ընթացքում մարդկային այս խնդիրը երբևէ չի օգտագործել քաղաքական նպատակներով: Թուրքիան պետք է հենց մեզանից սովորի նման մոտեցումները, ինչպես նաև հարևան երկրների՝ հատկապես Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականության հանդեպ հարգանք դրսևորելը», - ասվում է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ:
Tert.am


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ