Ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը նոր ՀՀ-ում աշխատել չի կարող. վարչապետ
Այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, այդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն: Այս մասին կառավարության արտահերթ նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ ամբողջ կրթական համակարգը պետք է, ապաքաղաքականացվի և դա իր շատ հստակ դիրքորոշումն է: «Մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումն ասել, թող դռները ճանկռեն, իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն, թող գնան, իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ առաքելություն: Չի կարող ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը շարունակի Հայաստանում աշխատել»,-ասաց նա:
Վարչապետը նշեց հեղափոխությունը սկսել է այս պահանջով ու ավարտվելու է այս պահանջով: «Սա քաղաքական որոշում է ու այդ որոշումը մի շաբաթ այս կողմ, մի շաբաթ այն կողմ կիրականացվի, որևէ մեկը հանկարծ չմտածի, թե մենք կմոռանանք ինչի համար ենք հավաքվել, հույս չունենան»,-ամփոփեց նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար