Կիեւում պատրաստվում են Պորոշենկոյի եւ Թրամփի հանդիպմանը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանդիպումը ամերիկյան առաջնորդ դոնալդ Թրամփի հետ կկայանա՝ կողմերի միջեւ օրակարգը եւ քննարկվելիք թեմաները համաձայնեցնելուց հետո։ Այս մասին այսօր, մարտի 27-ին, հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Ելիսեեւը։
«Օգտագործվում են բոլոր հնարավորությունները, որպեսզի նախապատրաստենք ամենակարեւոր եւ առանցքային հանդիպումը՝ ուկրաինա–ամերիկյան գագաթնաժողովը։ Բարձր մակարդակի հանդիպումը կկայանա, հենց որ կողմերը համաձայնեցնեն օրակարգը։ Իհարկե մենք շատ կուզենայինք, որ դա հնարավորինս շուտ տեղի ունենար»,– հաղորդել է Ելիսեեւը։
Մարտի 10-ին Ելիսեեւը ասել էր, որ դիվանագետները աշխատում են Պորոշենկոյի եւ Թրամփի շուտափույթ հանդիպման ուղղությամբ։
«Սկզբունքորեն կարեւոր է, որ այն տեղի ունենա նախքան Թրամփի եւ ՌԴ նախագահի հանդիպումը»,– հայտարարել էր պաշտոնյան։
Նրա խոսքերով՝ Ուկրաինայի առաջնորդը շուտով կայցելի Վաշինգտոն, եւ պարզաբանել էր, որ ներկայումս ընթանում է Թրամփի եւ Պորոշենկոյի քննարկման հնարավոր թեմաների մշակումը։ Նա ընդգծել է, որ կախված դրանից, կորոշվեն նաեւ կոնկրետ ժամկետները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան