Եվրամիությունը կոչ է արել ՌԴ իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել բերման ենթարկված քաղաքացիներին
Եվրամիությունը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել մարտի 26-ին կոռուպցիայի դեմ պայքարի բողոքի ակցիայից բերման ենթարկած քաղաքացիներին։
Այս մասին հաղորդվում է Ռուսաստանում Եվրամիության ներկայացուցչության պաշտոնական էջում։
Հայտարարության մեջ ասվում է, որ ոստիկանները խոչընդոտել են «ՌԴ սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու հիմնարար իրավունքների՝ խոսքի, խաղաղ հավաքների ազատության» իրականացմանը։
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանի իշխանություններին լիովին պահպանել միջազգային պարտավորությունները, այդ թվում Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ–ի առջեւ, պաշտպանել մարդու իրավունքները, եւ անհապաղ ազատ արձակել բերման ենթարկված խաղաղ ցուցարարներին»,– նշվում է հայտարարության մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան