Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Հարգարժան պրն. Վարչապետ

Անցյալ տարի ապրիլին մենք մեր ընկերների, համակուրսեցիների հետ դուրս եկանք փողոց եւ մենք միասին Ձեր առաջնորդությամբ արեցինք հեղափոխություն։ Մենք ուզում էինք փոփոխություններ, մենք հավատում էինք ձեզ եւ հավատում էինք մեր գաղափարներին։ Եվ մայիսի 8-ին մենք վստահ էինք, որ մենք հաղթել ենք։ Եվ դա, իրոք, այդպես էր։

Անցյալ տարի ապրիլին Դուք Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հայտարարեցիք, որ թույլ չեք տա որեւէ մեկին՝ խլելու ժողովրդի հաղթանակը։ Մենք պաշտպանեցինք Ձեր կոչը, թեեւ մինչեւ վերջ այդ պահին չհասկանալով, թե խոսքն ինչի մասին է։ Իհարկե, դա առաջին հերթին Ձեր, բայց նաեւ իմ, իմ ընկերների ու տասնյակ հազարավոր երիտասարդների հաղթանակն էր։ Այսօր հանկարծ մենք տեսնում ենք, որ առաջին պլանում են հայտնվում մարդիկ, որոնցից անկախության շրջանի Հայաստանում դժվար է որեւէ դրական հետք գտնելը։ Պրն վարչապետ, ի՞նչ անելիք ունեն նոր Հայաստանում Անդրանիկ Քոչարյանները, Ջհանգիրյանները, Շիրխանյանները։ Ինչո՞ւ եք մեր հաղթանակը հանձնում նրանց։ Կա՛մ Դուք ազնիվ չէիք անցյալ ապրիլին, կա՛մ Դուք թույլ եք այս ապրիլին։

Մի՛ հանձնեք մեր հաղթանակը այլոց, մանավանդ՝ նրանց, ովքեր Ձեզ դիտում են որպես ժամանակավոր փուլ՝ իրենց իշխանության հասնելու ճանապարհին։ Ամեն ինչից զատ՝ Դուք չունեք այդ իրավունքը։ Մենք հազիվ էինք ազատվել մարդկանցից, որոնց կենսագրությունները ծայրից ծայր պարուրված են մութ պատմություններով։ Ի՞նչ եք ուզում ասել սրանով։ Ինչո՞ւ հեղափոխական «Իմ քայլի» ցուցակում պետք է լինի Անդրանիկ Քոչարյանը, ո՞ր արժանիքի համար, իսկ Ջհանգիրյանը վերահսկի քննչական մարմիններին, իսկ տեռորիստական բանդա կազմավորելու մեջ մեղադրվող Շիրխանյանը կատարի սրանց կամ այլոց հրահանգները։ Ի՞նչ խնդիր եք լուծում Դուք։ Կարո՞ղ եք անկեղծ ասել, հեղափոխության ո՞ր նպատակներն եք լուծում պետությունը կեղեքած այս մարդկանց միջոցով։ Երիտասարդության արած հեղափոխությունից մեկ տարի անց Դուք այսօր հենվում եք ոչ թե մեր, այլ անկախության բոլոր ժամանակների ամենավարկաբեկված անձանց վրա։ Գուցե դրանով Դուք ինչ որ մասնավոր հարցեր եք լուծում, բաց հաստատ զիջում եք շատ ավելի կարեւոր մի բան՝ մեր վստահությունը։

Ընտրությունը Ձերն է։

Հովակիմ Կյուրեղյան

«Ազատ խոսք եւ ազատ միտք» ՀԿ