Ջո Բայդեն. «Ես ավելի լավ նախագահ կլինեի, քան՝ Թրամփը»
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը գտնում է, որ կարող էր հաղթանակ տանել ընտրություններում եւ առաջ անցնել Դոնալ Թրամփից, եթե մասնակցեր նախագահի աթոռի համար տարվող պայքարին։
«Ես նախատեսում էի առաջադրվել, եւ չնայած նախնական ընտրությունները շատ ծանր էին լինելու, ես կարծում եմ, որ ես կարող էի հաղթանակ տանել»,– իր ելույթի ժամանակ հայտարարել է նա՝ Համիլտոնի Քոլգեյթյան համալսարանում, Նյու–Յորքի նահանգում։
Քաղաքական գործչի խոսքերով՝ նա բոլոր հիմքերն ունեցել է ենթադրելու, որ հենց ինքը կհաղթեր, եթե Դեմոկրատական կուսակցությունը իր թեկնածությունը առաջադրեր։
«Արդյո՞ք ես զղջում եմ, որ ես չեմ նախագահը։ Այո։ Ես այդ պաշտոնին ամենահարմարն էի»,– հայտարարել է նա։
Բայդենը չառաջադրվելու իր որոշումը կապել է տղայի հետ ժամանակ անցկացնելու անհրաժեշտությամբ, ով հետագայում մահացել է քաղցկեղից։
Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվելու իրավունքի համար նախնական ընտրություններին պայքարում էին Հիլարի Քլինթոնը եւ Վերմոնտ նահանգից սենատոր Բերնի Սանդերսը։ Արդյունքում՝ թեկնածուն դարձավ Քլինտոնը, ում շատերը հաղթանակ էին կանխատեսում։ Այնուամենայնիվ, Թրամփը առաջ անցավ նրանից եւ արդյունքում հենց ինքը դարձավ նախագահ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան