Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Աշխարհ

Թուրքահայ ռեժիսոր Օջան Ալփեր. Թուրքիան նման է բազմաբնակարան տան, որտեղ փակ են բոլոր դռները (ֆոտո)

Հեռուստաերիալների սիրահարներն այս տարի եւս մեկ նվեր ստացա. հունվարին եթեր հեռարձակվեց թուրքական նոր «Ծիծեռնակի փոթորիկը» հեռուստասերիալը: Երկվորյակ եղբայրների պատմությունը, որոնք այդպիսին չեն, կհետաքրքրի նաեւ հայ հեռուստադիտողին, քանի որ ռեժիսորը հայկական ծագմամբ Օզջան Ալփերն է:

 Ալփերը համշենահայ է: Նա ծնվել է 1975-ին` Թուրքիայի հյուսիս-արեւելքում գտնվող Հոփա քաղաքում: Այդ տարածքը ժամանակին ներառված է եղել Մեծ Հայքի Գուգարք նահանգում: Այստեղ այժմ էլ բնակվում է հեմշիլների էթնիկ խումբը (համշենցիներ): Ալփերն իրեն հայ է համարում, նա ամուսնացել է Հրանտ Դինքի զարմուհու` Լուսինի հետ: Ստամբուլի համալսարանում նա նախ ֆիզիկա, ապա գիտության պատմություն է ուսումնասիրել: 2000-ականների սկզբին տարվել է կինոյով եւ սկսել կինոստուդիայում ռեժիսորի օգնական աշխատել:

Իր առաջին կարճամետրաժ «Մոմի» ֆիլմն Ալփերը նկարահանել է համշենյան բարբառով եւ դատապարտվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածով` -«անարգանք թուրքական ինքնագիտակցությանը»: Ռեժիսորին տուգանել են ու մեկ տարի պայմանական ազատազրկման դատապարտել` պայմանով, որ հինգ տարի նա չպետք է շոշափի Հայոց ցեղասպանության թեման:

2009-ին Երեւանի 6-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնական ծրագրում ներկայացվել է նրա դեբյուտային լիամետրաժ «Աշուն » ֆիլմը, որը «Film New Europe» պարբերականն անվանել է «թուրքական կինոյի նոր ձայն»:

Երիտասարդի պատմությունը, ով տասը տարի բանտում լինելուց հետո հայրենի գյուղ է վերադառնում, նկարահավել է Կինոյի համաշխարհային հիմնադրամի աջակցությամբ: Ֆիլմն ունի հրաշալի գեղարվեստական հատկանիշներ ու արժանի էր բարձր պարգեւի: Սակայն որոշ հայ կինեմատոգրաֆներ էթիկայից դուրս համարեցին Հայաստանում թուրքական ֆիլմին մրցանակ տալը: Սակայն ժյուրիի նախագահ ճապոնացի Կոհեա Ագուրին պնդել է կինոնկարին հատուկ դիպլոմ եւ Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ հանձնել:

2012-ին Ալփերը կրկին «Ոսկե ծիրան»-ին նոր ֆիլմ ներկայացրեց` «Ապագան տեւում է հավետ», որը դրամա է քուրդ ժողովրդի մասին: Ռեժիսորը նշում է, որ դրանում արտացոլված են թուրք հասարակությունում առկա բոլոր խնդիրները:

«Թուրքիան նման է բազմաբնակարան տան, որտեղ փակ են բոլոր դռները: Երբ խնդիր է ծագում, բնակարանի դուռն ուղղակի բանալիով փակվում է»:

2011-ի սեպտեմբերին ֆիլմը թուրքական «Ոսկե գունդ» կինոփառատոնի ժամանակ Թուրքիայի կինոքննադատների ասոցացիայի հինգ մրցանակ է ստացել, այդ թվում` որպես «Լավագույն ֆիլմ»:

Երեւանում այն արժանացել է Էկումենյան ժյուրիի հատուկ հիշատակությանը: Իսկ նույն տարվա սեպտեբերին Օզջան Ալփերը <<Եվրասիա>> ութերորդ միջազգային կինոփառատոնի ժամանակ արժանացել է «Լավագույն պրոդյուսեր» մրցանակին:

Ռեժիսորի վերջին աշխատանքը «Քամու հիշողությունները» պատմական դրաման է: Ֆիլմը ռեժիսորն այսպես է բնութագրում. «Դա պատմություն է հավերժ զուգահեռների մասին` պատմական իրադարձությունների` կոնկրետ մարդու անհատական ընկալման եւ ամբողջ Թուրքիայում այդ իրադարձության ընկալման մասին»: Եւ չնայած կինոնկարը պատմում է Արամ անունով հայազգի բանաստեղծի մասին, ով Երկրորդ աշխարահամարտի վերջին տարիներին ստիպված է եղել փախչել Թուրքիայից` իր աշխատանքը ռեժիսորը նվիրել է 1915-ի ողբերգության զոհերին, որից դասեր չեն քաղել եւ որի արձագանքներն իրենց մասին իմաց են տալիս: Անթալիայի 52-րդ կինոփառատոնի ժամանակ ֆիլմը երեք մրցանակի է արժանացել, այդ թվում` <<Հանդիսատեսի համակրանք>> մրցնակին:

2016-ի մայիսի 27-ին Ռոթերդամ քաղաքում բացվել է «Կարմիր կակաչ» կինոփառատոնը, որտեղ Ալփերը ստացել է համանուն մրցանակը: Իսկ հունիսին Մոնրեալում տեղի ունեցած թուրքական ֆիլմերի փառատոնին, որտեղ 130 կինոնկար է ներկայացված եղել, Ալփերը եղել է լավագույնների եռյակում:

«Իմ կինոնկարները քաղաքական, քարոզչական նպատակներ չեն հետապնդում: Բայց այն, որ դրանց հերոսները խոսում են համշեներեն, յուրովի բողոք է» – ասել է ռեժիսորը:

news.am