Միսս Նիդերլանդներ` Ստեֆանի Թենսի–Աբգար. հայկական ծագումով գեղեցկուհին (Ֆոտոշարք)
Ստեֆանի Թենսին հայկական ծագումով հոլանդական մոդել է, ծնվել է 1990 թվականի դեկտեմբերի 12-ին, Ամստերդամում։ Առօրյա կյանքում աղջիկը կրում է ծագումով հայ հոր ազգանունը՝ Աբգար, պոդիումի վրա նա՝ կիսով չափ գերմանուհի եւ կիսով չափ ինդոնեզուհի մոր ազգանունով է հանդես գալիս։
Դիզայնով եւ մոդելային բիզնեսով Ստեֆանի Աբգարը սկսել է հետաքրքրվել դեռ դեռահաս տարիքից. այն ժամանակ աղջիկը ընդունվել է Ամստերդամի հայտնի դիզայներական ակադեմիան՝ Akademie Vogue։
Ուսմանը զուգահեռ Ստեֆանին մասնակցել է գեղեցկության մրցույթների. 2013 թվականին, 22 տարեկան հասակում, նա արժանանում է «Միսս Նիդերլանդներ» տիտղոսին, ինչպես նաեւ հնարավորություն է ստանում ներկայացնել երկիրը գեղեցկության ամենահեղինակային՝ «Միսս Մոլորակ» մրցույթին։
Այժմ Ստեֆանի Թենսի–Աբգարը շարունակում է զբաղվել մոդելային բիզնեսով եւ մասնակցում է տարբեր նորաձեւության ամսագրերի նկարահանումների։ Աղջիկը նաեւ զբաղվում է զգեստներ ընտրելու՝ «My Personal Trend Shopper» սեփական կազմակերպության զարգացմամբ:
Բացի այդ Ստեֆանին հայտնի է իր բարեգործական գործունեությամբ. նա օգնում է հիվանդ երեխաներին։


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել