Իլյա Պոնոմարյով. Վորոնենկովը կանխատեսում էր մահափորձը
Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը մահից մի որոշ ժամանակ առաջ խոսել է այն մասին, որ իր վրա կարող է մահափորձ կատարվել։ Այս մասին հայտարարել է Պետդումայի նախկին պատգամավոր Իլյա Պոնոմարյովը։
«Ասում էր, սպասում էր եւ ասում, թե ում կողմից (կարող է դա լինել),– ասել է Պոնոմարյովը։
Պոնոմարյովը նաեւ հայտարարել է, որ «առանցքային» չի համարում Վորոնենկովի ցուցմունքները՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի գործով։
«Ասել, որ այդ ցուցմունքները այդ ամբողջ գործի համար առանցքային են ես չեմ կարող, դրանք կարեւոր են, բայց առանցքային ապացույց է հանդիսանում նամակը (Յանուկովիչի նամակը՝ ռուսական բանակը Ուկրաինա մտցնելու կոչով)»,– ասել է նա։
Պոնոմարյովը հայտարարել է, որ «ավելի կարեւոր են» «Ռուսաստանի հատուկ նշանակության զորքերի եւ Մայդանի շրջանում ուկրաինական հատուկ նշանակության ջոկատի հետ դրանց փոխգործակցության վերաբերյալ Վորոնենկովի ցուցմունքները»,– որը նա տվել է Ուկրաինայի ռազմական ոստիկանությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պոնոմարյովը խոստացել է «վրեժ լուծել» Վորոնենկովի սպանության համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան