Հայոց ցեղասպանության փաստը պետք է մեկ ընդ միշտ ճանաչվի. ԱՄՆ-ի կոնգրեսական
Հայոց ցեղասպանության փաստը պետք է մեկ ընդ միշտ ճանաչվի, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԱՄՆ-ի կոնգրեսական Դեյվ Թրոթը, ով Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման եւ ապագայի ցեղասպանությունների կանխարգելման օրենքի նոր նախագիծ է ներկայացրել. «Կարծում եմ, Միացյալ Նահանգների համար շատ կարեւոր է մեկ ընդ միշտ վերջ դնել այս բանավեճին՝ ճանաչելով եղածը: Դա կարեւոր է նաեւ հայ ժողովրդի համար»:
Կոնգրեսականի խոսքով, նման օրինագծեր նախկինում նույնպես ներկայացվել են Կոնգրես, սակայն, վերջին տարիներին անհրաժեշտ մեծամասնություն չեն հավաքել. «Այդ նախագծերը երբեք նախագահի աշխատասեղանին ստորագրման համար չեն հասել: Նախագահ Օբաման, սենատոր եղած շրջանում, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն, նախագահ դառնալուց հետո ինչ-որ պատճառով փոխել էր դիրքորոշումը»:
Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ Ֆրենք Փալոնը նշեց, որ այսօր Մեծ եղեռնը հայտնի եւ ճանաչված է աշխարհում ավելի քան երբեւէ. «Մենք վճռական ենք տրամադրված Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու գործում: Չգիտեմ, թե երբ դա տեղի կունենա, սակայն, կասկած չունեմ, որ անխուսափելի է: Ես էլ իմ կողմից կշարունակեմ խթանել այդ գործընթացը»:
Կոնգրեսականը հիշեցրեց նաեւ, որ հայ-ամերիկյան բարեկամության խմբի անդամները, մի քանի տասնյակ կոնգրեսականներ, նամակ են ուղղել Սպիտակ տուն՝ կոչ անելով նախագահ Դոնալդ Թրամփին հետեւելով նախագահ Ռոնալդ Ռեյգանի օրինակին ապրիլի 24-ին հատուկ հայտարարությամբ ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Չէ՞ որ միայն անցյալի ցեղասպանությունների ճանաչմամբ եւ դատապարտմամբ է հնարավոր կանխել ցեղասպանություններն ապագայում. «Ցեղասպանության այս անեծքը դեռ մեր վրա է, սակայն, որքան շատ խոսենք այդ մասին, լինեն դա Հայոց թե այլ ցեղասպանություններ, այդքան քիչ է հավանականությունը, որ այն կրկին տեղի կունենա»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան