Նյու–Յորքի նահանգը՝ Թրամփի հրամանագրից տուժած միգրանտների օգնության ծրագիր է մեկնարկում
Նյու–Յորքի նահանգի իշխանությունները` Թրամփի հրամանագրից տուժած միգրանտներին սատարելու ծրագիր են մեկնարկում։
Նշվում է, որ իրավաբանական կազմակերպությունները, ինչպես նաեւ անշահախնդիր հիմունքներով աշխատող ուսանող իրավաբաններն ու փաստաբանները, օրենսդրական փոփոխությունների պատճառով ծանր վիճակում հայտնված ներգաղթյալներին իրավաբանական օգնություն կցուցաբերեն։
Նախագծի ընդհանուր արժեքը կկազմի մոտ մեկ միլիոն դոլար, միջոցները կհատկացվեն մասամբ նահանջի բյուջեից, եւ մասամբ՝ մասնավոր աղբյուրներից։
«Նյու–Յորքը հույսի եւ հնարավորությունների կղզյակ է բոլորի համար, իսկ ներգաղթյալները միշտ այս հզոր նահանգի մի մասն են եղել։ Նյու–Յորքի բնակիչների համար այս անհանգիստ ժամանակներում շատ կարեւոր է, որ հնարավորություն ունենաք պաշտպանելու ձեր իրավունքները»,– հայտարարել է նահանգապետ Էնդրյու Քուոմոն։
Ավելի վաղ, երեք ամերիկյան նահանգների գլխավոր դատախազները միավորվել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի հրամանագրի դեմ։ Խոսքը Նյու–Յորքի գլխավոր դատախազ Էրիկ Շնայդերմանի, ինչպես նաեւ Մասաչուսետսի դատախազ Մոր Հիլի եւ Վաշինգտոնի դատախազ Բաբ Ֆերգյուսոնի մասին է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան