Գիտնականները պարզել են, թե ինչ մարդկանց են մեծարել հնում
Հնէաբանների խումբը հետաքրքիր օրինաչափություն է հայտնաբերել. հաճախ հարուստ զարդարված գերեզմաններում թաղված են մարդիկ, որոնք կյանքի օրոք տառապել են ծանր հիվանդություններով։ Օրինակ, օսթեոպարոզով։ Ընդ որում՝ պարտադիր չէր, որ մեռնողը պատկաներ ազնվականական տոհմի։ Մասնագետներն ուսումնասիրել են այս հարցը եւ պարզել, որ հնում մեծարել են թույլ առողջությամբ մարդկանց։ Հատուկ հարգանքի են արժանացել գաճաճները։
Վերջերս հնէաբանները Պերուում գտել են տղամարդու մնացորդներ, որը մահացել է մոտ 1200 թվականին լեյկոզից։ Նա թաղվել է բոլոր պատիվներով։ Հանգուցյալը փուխր ոսկրեր է ունեցել, գրեթե չի քայլել, իսկ եթե անկողնուց վեր է կացել, ապա շարժվել է կռացած։ Եվս մեկ օրինակ. Եգիպտոսի արքայական դամբարանում թաղված կին եւ տղամարդ։ Գտածոն մոտ 4900 տարեկան է։ Հանգուցյալները գաճաճներ էին։ Գիտնականները պարզել են, որ նրանք հիվանդ են եղել կեղծ խոնդրոպլազիայով։ Հունգարիայում նույնպես հայտնաբերվել է մ.թ.ա. մոտ 900 թվականին ծնված բարձրաստիճան մարդու գերեզման։ Կմախքն ուսումնասիրելով՝ գիտնականները փաստել են, որ նա ունեցել է քիմքի ճեղքվածք։ Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ շատ ծանր պաթոլոգիաները եւ կարճահասակությունը համարվել են այնկողմյան աշխարհին մերձության նշաններ։ Որքան ավելի շատ է տառապել մարդը եւ որքան ավելի մոտ է եղել հողին, այնքան ավելի լավ է լսել աստվածների ձայնը, տեղեկացնում է «Մոյա պլանետա»-ն՝ հղում կատարելով Science-ին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է