«Իսլամական պետությունը» սկսել է չխորշել «էժանագին» ահաբեկչություններից
«Քանի որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մեկը մյուսի հետևից ռազմական պարտություններ է կրում, Եվրոպայում հիմա կհաճախանան ահաբեկչական գործողությունները, ընդ որում դրանք ամեն անգամ ավելի պարզունակ են դառնում», գրում է Die Welt թերթի քաղաքական տեսաբան Սաշա Լենարցտը։
Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի համար պատասխանատվություն է ստանձնել ԻՊ-ն, միանգամայն համապատասխանում է այդ կազմակերպության ռազմավարությանը՝ այն է Արեւմուտքում իր գաղափարակիրներին դրդել քիչ ծախսաշատ ահաբեկչությունների՝ «արա ինքդ» ոճով։ Ընդ որում քրոսօվերի ու դանակի օգնությամբ ահաբեկչությունը բյուջետային ահաբեկչությունների թրենդում նոր՝ էլ ավելի ցածր աստիճան է»։
«Օրինակ եթե Նիսում ու Բեռլինում ահաբեկիչները գոնե բեռնատար ունեին, համապատասխան հմտություններ ու հրազեն, ապա լոնդոնյան կատարողն իր տրամադրության տակ ուներ միայն կենցաղային իրեր,որոնք բոլորին են հասանելի»,- մեկնաբանում է լրագրողը՝ նշելով, որ նույնատիպ սցենար էլ Անտվերպենում է կանխվել։
«ԻՊ հիմա մեկը մյուսի հետեւից պարտություններ է կրում, դրա համար էլ ահաբեկչություններն ավելի պարզունակ են դառնում։ Եվրոպացիները պետք է պատրաստ լինեն, որ իրենց հասարակությունների տոկունությունը հիմա ավելի հաճախ է ստուգվելու՝ ավելի ու ավելի նենգ միջոցներով»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան