Ամերիկուհին 5 օր թափառել է Մեծ կիրճի երկայնքով
Արիզոնայի հասարակական անվտանգության բաժանմունքը հայտնում է, որ Ամբեր Բան Հեկկե անունով ամերիկուհին հրաշքով է փրկվել Մեծ կիրճի տարածքում հինգ օր քայլելուց հետո, հայտնում է Americaru. –ն։
Թեքսասի քոլեջի ուսանողուհին նշաններ է թողել իր ավտոմեքենայի վրա, որի վառելիքը վերջացել էր ու գնացել բջջային կապի ազդանշաններ որոնելու։ Արդյունքում նա հինգ օր քայլել է անհայտ ուղղությամբ՝ փնտրելով օգնություն։ Ի վերջո փրկարարները գտել են 24-ամյա ուսանողուհուն։
Այդ հինգ օրերի ընթացքում Ամբերը լրիվ հուսահատվել էր, նա նույնիսկ հրաժեշտի տեսաուղերձ էր ձայնագրել իր ընտանիքի համար, որից հետո նրա բջջային հեռախոսի մարտկոցն էլ է պարպվել։Ամբերը մոլորվել էր։ Նա սկզբում շարժվել է արշավային արահետներով, բայց հետո մոլորվել է քարտեզային հավելվածների նշումներին հետեւելով։ Դրա համար էլ նա մնացել է դատարկ բենզոբակով՝ մենակ ամայի տարածքում։ Ավելի ուշ աղջիկը պատմել է, որ հայտնվելով նման իրավիճակում, խուճապահար է եղել, սկել է լացել ու բղավել։
Վան Հեկկեն ասել է , որ ընտանիքի հետ տարաձայնություններ ուներ, դրա համար էլ ոչ ոք չգիտեր իր անհետացման մասին։ Եվ քանի որ նրա հեռախոսն էլ ազդանշան չէր որսում, նա չէր կարողացել օգնություն կանչել։ Աղջիկը փորձել է խարույկ վառել, ազդանշան հաղորդելու համար, բայց չի ստացվել։ Ի վերջո նա հասել է այն նույն վայրը , որտեղ վերջին անգամ բջջային կապ էր որսացել։ Իսկ նրա մեքենան նկատել էին փրկարարները՝ ուղղաթիռից։ Քանի որ աղջիկը մեքենայի վրա գրել էր, թե ուր է գնում, նրան փնտրել են ու բարեբախտաբար գտել։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ