Էրդողան. «Եթե շարունակեն ինձ դիկտատոր անվանել, ես էլ նրանց ֆաշիստ կանվանեմ»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է եվրոպական լրատվամիջոցներում իրեն հասցեին վերջին շրջանում հաճախակի օգտագործվող «դիկտատոր» բնորոշմանը և իր՝ եվրոպական երկրներին «ֆաշիստ» անվանելուն:
«ermenihaber.am»–ի փոխանցմամբ՝ «CNNTurk» հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ քանի դեռ իր մասին դիկտատոր են ասում, ինքն էլ նրանց ֆաշիստ է անվանելու:
«Էրդողանին դիկտատոր անվանելու ազատությունը ունեք, իսկ Էրդողանը ֆաշիստ կամ նացիստ անվանելու ազատություն չունի՞: Կներեք, իհարկե, բայց ես նրանց ֆաշիստ եմ անվանելու այնքան ժամանակ, քանի դեռ նրանք ինձ դիկտատոր կանվանեն: Այս պահին իմ երկրում ո՞ր մի թերթն է դրանց ղեկավարության մասին այդպիսի վերնագրեր հրապարակում»,- ասել է Էրդողանը:
Աղբյուրը հիշեցնում է՝ Էրդողանը Նիդեռլանդներին և Գերմանիային նացիզմի մեջ մեղադրեց այն բանից հետո, երբ այդ երկրներում չթույլատրվեց, որ Թուրքիայի նախարարները նախընտարական քարոզչություն իրականացնեն ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան