Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Կարծիք

Մեզ ներսից քանդող ատելության մթնոլորտը

Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը մեկ անգամ եւս վեր հանեց մեր հասարակության թերությունները, բացերը եւ այն ատելության մթնոլորտը, որ թեւածում է մեր երկրում:

Համանախագահների հայտարարությունը նաեւ ցույց տվեց, որ մենք ունենք հատվածական հիշողություն, որ մեր երկրում, ցավոք, իշխում է անցած դարի 30-ականների մթնոլորտը, եւ որ մենք, որպես պետություն ունեցող ազգ դեռ չենք ձեւավորվել:

Հիմա չխորանանք համանախագահների հայտարարության մեջ, այլ անդրադառնանք հասարակության տարբեր խմբերի արձագանքին:

Այնպիսի տպավորություն է, կարծես շատ քչերին է հետաքրքրում Մինսկի խմբի համանախագահների հայտարարության բուն տեքստը: Շատ քչերն են փորձում վերլուծել, հասկանալ, հետեւություններ անել: Գերակշիռ մասի համար սա լավ առիթ է ատելության հերթական չափաբաժինը մթնոլորտ արտանետելու համար:

Եւ այս մթնոլորտը ձեւավորվում է իշխանության վերեւներից եկող ազդակներից, էներգետիկայից, ագրեսիվությունից:

Հիմա նրանք, ովքեր դեռ պաշտում են Նիկոլ Փաշինյանին, շտապեցին հայտարարել, թե նման հայտարարության մեղավորները Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանն են: Նրանց անգամ չի հուզում, որ մինչեւ հիմա Փաշինյանը եւ իր թիմը Արցախի հարցի լուծման իրենց տեսլականը հստակ չեն հայտնել կամ հրապարակել:

Մեկ այլ խումբ սկսեցին մեջբերումներ անել Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ եւ խաղաղություն» հոդվածից, ավելացնելով, որ եթե այն ժամանակ լսեիք նրան, ապա վաղուց հարցը փակված կլիներ:

Հետո բանավեճի ընթացքում հերթական ատելության արտանետումներն է տեղի ունենում եւ ոչ մի կառուցողական քննարկում եւ ոչ մի շահագգիռ քննարկում: Այնպիսի տպավորություն է, որ սա պարզապես առիթ է միմյանց նկատմամբ ատելությունը արտահայտելու համար:

Այս ամենը, ցավոք, հիշեցնում է 1930-ականները, երբ մրցակցություն էր տարբեր խմբերի միջեւ, թե ով ավելի շատ «գործ կտա», որի հետեւանքով տուժում էին բոլորը, բայց համընդհանուր մղձավանջի մեջ շատ քչերն էին նկատում իրական պատկերը:

Եւ հիմա երբ ասում են, որ հատկապես հիմա Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, Արցախի պատերազմում մեծ ավանդ ունեցող զինվորականների անդադար հարցաքննությունները թուլացնում են մեր դիրքերը, ատելությամբ լցված խմբերը սկսում են նոր ձերբակալություններ պահանջել, ավելի խիստ դատավճիռ են պահանջում, միայն թե բավարարեն իրենց նեղ անձնական եւ խմբակային շահերը, իսկ պետության մասին նրանք չեն էլ մտածում, նրանք դեռ պետություն ունեցող ազգի ներկայացուցիչ չեն: Նրանց համար կարեւորը նեղ անձնային եւ խմբակային բավարարվածությունն է:

Համոզված եմ, որ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը շատ քչերն են կարդացել: Շատերը խոսում են այդ հայտարարությունից միայն սրանից կամ նրանից ինչ որ կարծիք լսելուց հետո: Խոսում են ոչ թե որ մտահոգ են Արցախի հարցով, այլ պարզապես լավ առիթ է ինքնադրսեւորվելու համար:

Ատելության մթնոլորտում զարգանում է նաեւ կեղծ հայրենասիրությունը եւ հիմա ոմանք մնում է վերնաշապիկներ հագնեն, որի վրա գրված կլինի՝ ոչ մի թիզ հող թշնամուն կամ անգամ իրենց մարմնի վրա դաջեն այդ կարգախոսը: Եւ կրկին տուժում է բանականությունը, եւ կրկին տուժում է առողջ միտքը եւ մեծ հաշվով երկիրը եւ ժողովուրդը:

Եւ այս իրավիճակում ամբողջ ծանրությունն ընկնում է այն փոքրամասնության վրա, որը ատելություն չի տածում որեւէ խմբի նկատմամբ, որը հատվածական հիշողություն չունի, եւ որը նեղ անձնական եւ խմբային շահը ստորադասում է պետության եւ ազգի շահին:

Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից