Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Միջազգային հանրությունը արել է հետեւություն, որ Հայաստանն այսօր ավելի է հակված զիջումների. Վահե Հովհաննիսյան

Մինսկի խմբի հայտարարությունը օբյեկտիվ արձագանքն է այն իրականության, որ ձեւավորվել է Հայաստանում։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը:

«Իսկ ինչպիսի՞ն պետք է լիներ Մինսկի խմբի հայտարարությունը։ Ի՞նչ էինք մենք ակնկալում նրանից։ Այդ հայտարարությունը օբյեկտիվ իրականության արդյունքն է։ Միջազգային հանրությունը ֆիքսել է հայաստանյան այսօսվա իրականությունը եւ արել հետեւություն, որ Հայաստանն այսօր ավելի է հակված զիջումների։ Համենայնդեպս նրանց մոտ ձեւավորվել է այդ կարծիքը»,- նշեց նա՝ թվարկելով այն փաստերը, որոնք ձեւավորել են միջազգային հանրության վերաբերմունքը․

«Եկեք կետ առ կետ նայենք օբյեկտիվ փաստերը եւ կհամոզվենք, որ միջազգային հանրությունն ունի նման դիրքրոշում անելու որոշակի իրավունք. Հետհեղափոխական Հայաստանի նորընտիր ԱԺ-ում ներկա երեք ուժերից եւ ոչ մեկի ծրագրերում, գործունեության մեջ Արցախի խնդիրը առանցքային չէ։ Սա նոնսենս է։ Ունենալ նման խնդիր, 25 տարի գտնվել նախապատերազմական վիճակում եւ ձեւավորել ԱԺ, որի դերակատարները այդ խնդրի կրողները չեն, կոպիտ ասած՝ դրա մասնագետները չեն։

Միջազգային հանրությունը ֆիքսել է , որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ անկախությունից ի վեր առաջին անգամ առկա է որոշակի լարվածություն, անվստահություն։ Սա բացարձակ անթույլատրելի բան է, բայց այն կա։

Միջազգային հանրությունը ֆիքսել է, որ բանակի հրամկազմի նկատմամբ հարուցվում են քրեական գործեր եւ առկա է նրանց հեղինակազրկման միտում։ Միջազգային հանրությունը ֆիքսել է, որ Ռ. Քոչարյանը՝ Ղարաբաղյան հաղթանակի հիմնական դեմքերից մեկը եւ ամենատեղեկացված գործիչներից մեկը գտնվում է անազատության մեջ։ Իսկ բարձրաստիճան զինվորականների նկատմամբ Սեյրան Օհանյան, Յու.Խաչատուրով հարուցված են քրեական գործեր, ինչը ուղղակի հարված է զինվորական վերնախավին։

Միջազգային հանրությունը ֆիքսել է, որ Հայաստանը խնդիրներ ունի իր անվտանգության համակարգում՝ ՀԱՊԿ-ում։ Միջազգային հանրությունը ֆիքսել է, որ մերձիշխանական շրջանակներից ավելի հաճախակի են դարձել զիջումների հնարավորությունը։ Թվարկած մի շարք գործոններ հաշվի առնելով, համանախագահները վերլուծել են իրավիճակը եւ դրանից էլ ծնվել է այս փաստաթուղթը, ինչը Ադրբեջանը շտապեց ողջունել»։

Հովհաննիսյանը համանախագահների հայտարարության մեջ չի տեսնում միակողմանի ուղերձ՝ Երեւանին, ինչպես որոշ վերլուծաբաններ են կարծում․ «Ճիշտ չէ այն մոտեցումը, որ սա միայն հայկական կողմին ուղղված ուղերձ է։ Դա շատ սուբյեկտիվ եւ պարզունակ մոտեցում է։ Համանախագահները փորձել են ի մի բերել հնչեցված առաջարկություններն ու մոտեցումները։ Իհարկե նկատելի է կողմերից յուրաքանչյուրի հավակնությունները ու նոր մոտեցումները այս կամ այն չափով զսպելու կամ մերժելու միտումը։ Բայց դրանից ողբերգություն սարքել պետք չէ։ Այլ հարց է, որ դրանից պետք է արվեն անհրաժեշտ հետեւություններ։ Կարո՞ղ ենք դա անել, ունե՞նք դրա բավարար գիտակցությունը՝ սրանք ավելի կարեւոր հարցեր են եւ դրա պատասխանները պետք է փնտրել մեր պետության ներսում»։

Այնուամենայնիվ, ըստ Հովհաննիսյանի, հնարավորությունները կորսված չեն, ճիշտ հետեւություններ անելով՝ կարելի է բարելավել բանակցությունները․ «Արտաքին աշխարհում տարբերակները պարզունակ «կամ-կամ»-ի մեջ չեն, դրանք չեն բաժանվում սեւ ու սպիտակի։ Հայաստանը պետք է բանակցի՝ գրագետ ու համբերատար։ Հայաստանը բանակցությունների ընթացքում պետք է ուժեղանա։ Հայաստանը բանակցություններին զուգահեռ պետք է նոր դաշնակիցներ ձեռք բերի եւ հների հետ կարգավորի խնդիրները։ Իշխանությունները բանակցություններին զուգահեռ պետք է վերանայեն իրենց մի շարք մոտեցումներ եւ հասկանան ինչն այնպես չեն արել, ինչը կարող է ավելի ամրացնել ՀՀ դիրքերը։ Մեկ օրինակ բերեմ. Նոր իշխանությունները Ղարաբաղի խնդրի շուրջ, բանակցությունների եւ քննարկված դետալների շուրջ չխոսեցին, չխորհրդակցեցին նախկին իշխանությունների հետ։ Սրանով կորավ պրոբլեմի ինստիտուցիոնալ շղթան։ Մեկը անազատության մեջ է, մյուսին՝ մերժել են, մնացածի հանդեպ քրեական գործեր են հարուցվել։ Եթե պետության շահը պահանջում է ինչ-որ բան անել, ուրեմն մնացած անձնական եւ այլ մոտիվները երկրորդական են, չորրորդական։ Ի դեպ, դրանից գործող իշխանության հեղինակությունը միայն բարձրանում է։

Ամփոփենք, որեւէ փաստաթղթից կամ հայտարարությունից պետք չէ ողբերգություն սարքել։ Ողբերգությունների բերում են սեփական սխալները։ Հնարավորությունները կորսված չեն, թե ներքին համերաշխության տեսակետից, թե բանակցային ճիշտ մարտավարության մշակման՝ հաշվի առնելով նախկին հսկայական փորձը»։