Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Աշխարհ

Կոռուպցիոն սկանդալ. իտալացի պատգամավորը միլիոնավոր եվրոներ է ստացել Ադրբեջանից

«Ամենախոշոր սկանդալը Եվրոպայի խորհրդի գոյության ամբողջ պատմության ընթացքում ջրի երես դուրս չէր գա, եթե միլանական բանկերից մեկը ուշադրություն չդարձներ կասկածելի փոխանցումների վրա։ Ֆինանսական գործարքները, որտեղ վեցանիշ թվեր էին հանդես գալիս, իրականացվել էին Բալթյան երկրների եւ Մարշալյան կղզիների բանկերի միջոցով։

Միլանի դատախազությունը սկսում է հետաքննությունը։ Այն ինչ հաջողվեց պարզել քննիչներին, պարզապես պայթող ռումբի ազդեցություն ունեցավ։ Կազմակերպությունը, որի համար նախատեսված էին գումարները, պաշտոնապես պատկանում էր Իտալիայից՝ Եվրոպայի խորհրդի պատգամավորներից մեկի կնոջը։

2012-2014 թվականների ընթացքում Լուկա Վոլոնտեն ստացել է ընդհանուր առմամբ 2,39 միլիոն եվրո. ըստ քննիչների տվյալների՝ գումարները ստացվել են ավտորիտար Ադրբեջանից։ Այս տարվա ապրիլին Վոլոնտեն կկանգնի դատարանի առջեւ՝ փողերի լվացման մեղադրանքով»,– հաղորդում է հրապարակման հեղինակը։

Ինչպես նշում է լրագրողը, վերջին տարիներին Ադրբեջանը ջանք չէր խնայում, որպեսզի խուսափեր Եվրոպայի խորհրդի պաշտոնական բացասական վճռից՝ կապված երկրում մարդու իրավունքների իրավիճակի հետ։ «Այսպիսով, ադրբեջանական խորհրդարանականները փոքրիկ հաղթանակ կարող էին տոնել, երբ 2013 թվականի հունվարին քվեարկության ժամանակ անսպասելի կերպով տապալվեց գերմանացի Քրիսթոֆեր Շտրեսերի զեկույցը՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ։ Վերջին տարիներին,– մեկնաբանում է պարբերականը,– ավելի շատ փաստեր են խոսում այն մասին, որ մեծ դեր է այս ամենում խաղացել «խավիարային քաղաքականությունը», սակայն պատգամավոր Վոլոնտեի գործում խոսքը գնում է ոչ միայն խավիարի եւ թանկարժեք գորգերի մասին։ Նախկին խորհրդարանականը խոստովանել է, որ ստացել է 2,39 միլիոն եվրո, սակայն այդ գումարի կապը իր՝ Եվրոպայի խորհրդում գործունեության հետ նա հերքում է։ Նրա խոսքերով, այս գումարները ոչ այլ ինչ են, քան պարգեւատրում խորհրդատվությունների համար, որոնք նա անցկացնում էր Ադրբեջանի պատգամավոր Էլհան Սուլեյմանովի հետ»։

Ինչպես բացահայտել է պարբերականը, Լուկա Վոլոնտեի համար ամեն ինչ սկսվել է 2011թվականի հուլիսին՝ Ադրբեջան այցելությունից հետո։ Սուլեյմանովի հետ հանդիպումից հետո, երկու պատգամավորներն էլ կապը պահել են, եւ արդեն շուտով Վոլոնտեն Ադրբեջանի միջազգային վարկանիշը բարելավող կոնցեպտ է առաջարկել։

Երբ 2012 թվականին «Եվրոպական կայունության նախաձեռնություն» (European Stability Initiative) կազմակերպությունը առաջին անգամ խոսեց «խավիարային դիվանագիտության» մասին, այդպիսով անհանգստություն մտցնելով Եվրոպայի խորհրդի ներսում, Վոլոնտեն՝ ներքին օգտագործման փաստաթղթում հայտարարեց, որ «կոռուպցիոն բաղադրիչի ապացույցներ» գոյություն չունեն։ 

2012-ի դեկտեմբերին, Շտրեսերի զեկույցի քվերկությունից մի քանի շաբաթ առաջ, Վոլոնտեն, ադրբեջանական լոբբիստ Մուսլում Մամադովին գրած նամակում մանրամասն բացատրում է, թե քննարկումների ընթացքում ինչ «ընկերներ են» խոսք վերցնելու։ Վոլոնտեն դիմում է իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտուին, ով այսօր ԵԽԽՎ նախագահն է, նշելով, թե ինչպես է պետք քննադատել քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցը։ Հենց դեկտեմբերին էլ Վոլոնտեն ստանում է առաջին գումարային փոխանցումը։

«Շտրեսերի զեկույցի տապալումից հետո, Վոլոնտեն անհանգստանում է, որ շահութաբեր ընկերությունը կավարտվի։ Շուտով նա անսպասելի կերպով քաղբանտարկյալների վերաբերյալ նոր բանաձեւի նախաձեռնողն է դառնում։ Սակայն մեկ օր անց հետ է կանչում իր հայցը։ «Քո ամեն ցանկություն ինձ համար հրաման է»,– գրում է նա Մամադովին։ Մնացած բոլոր մանրամասները ամենայն հավանականությամբ քննարկվել են արդեն Սուլեյմանովի եւ ռուսաստանցի պատգամավոր Ալեքսեյ Պուշկովի հետ Բաքվում՝ անձնական հանդիպման ժամանակ»,– հաղորդում է Tagesspiegel պարբերականը։

«Պատմությունը կարող էր եւ սրանով ավարտվել, եթե խոսքը գնար մի պատգամավորի՝ ենթադրաբար անօրինական գործողությունների մասին։ Սակայն Եվրոպայի խորհրդի գերմանական պատվիրակության նախագահի տեղակալ Ֆրանկ Շվաբեն մտավախություն ունի, որ սկանդալն իրականում ավելի մեծ թափ ունի»։ «Կասկած կա, որ կոռուպցիայի չափերն ավելի մեծ են, եւ չեն սահմանափակվում միայն Լուկա Վոլոնտեի գործողություններով»,– նշում է Շվաբեն։

Վոլոնտեի հետ կապված աղմկահարույց դեպքերը ավելի մեծ դրամական խարդախությունների մի փոքր մասն են միայն։ Այս սխեմայում ներգրավված ֆիրմաների խճողվածությունը եւ քննչական փաստաթղթերում հանդես եկող գումարների չափերը թույլ են տալիս ենթադրել, որ խոսքը գնում է մի համակարգի մասին, որը  վճարումներ անելու համար ծառայել է ոչ միայն իտալացի պատգամավորին ։

Top-News.am