Գերմանացի գիտնականները 10 հազար արևի լուսավորություն ապահովող համակարգ են ստեղծել
Գերմանական ավիացիայի եւ տիեզերագնացության կենտրոնի գիտնականները նոր գերհզոր լուսային համակարգ են ստեղծել, որը կարող է մի տեղի վրա կենտրոնացնել 10 հազար արևի արձակած էներգիային հավասարազոր էներգիա։ Հինգշաբթի օրն այն առաջին փորձարկումներն է անցել։
Համակարգը կազմված է 149 քսենոնային կարճաղեղային լամպերից, ինչպիսիք օգտագործվում են մեծ կինոնախագծերում։ Մեկնարկի ընթացքում գիտնականները կենտրոնացրել են 350 կիլովատանոց բջջային զանգվածի ճառագայթումը 20X20 չափսի մեկ մետաղական թերթի վրա։
Ինչպես ասում է կենտրոնի տնօրեն Բեռնարդ Հոֆշմիդտը, համակարգը կարող է ստեղծել մինչեւ 3000°C ջերմաստիճան։ Կոնստրուկցիան ունի 14մ բարձրություն եւ 16մ լայնք։
Գիտնականների նպատակն է՝ ջրածնի, էկոլոգիապես մաքուր վառելանյութի ստեղծման նոր միջոցներ գտնելը։ Կենտրոնացնելով լույսը մի կետի վրա, համակարգը տաքացնում է մետաղը մինչեւ 800°C, իսկ հետո այն փոշեցրում են ջրային գոլորշիով։ Մետաղը թթվածնի հետ ռեակցիայի մեջ է մտնում ջրում, իսկ ջրածինը մնում է։
Դեռեւս համակարգը չորս ժամվա ընթացքում ծախսում է այնքան էլեկտրականություն, որքան սովորական տունը՝ մեկ տարվա ընթացքում։
Գիտնականները նպատակ ունեն մոտակա մի քանի տարում կատարելագործել համակարգը, եւ նրա սնուցումը ապահովել արեւային մարտկոցներով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան