Ադրբեջանը ողջունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը ԼՂ հիմնախնդրի տևական կարգավորման մասին՝ շեշտը դնելով իրենց շահերից բխող կետերի վրա:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան շեշտել է, որ իրենք ողջունում են բանակցային գործընթացի գործող ձևաչափն անփոփոխ թողնելու մասին կոչերը: Բացի այդ, ադրբեջանական կողմը փորձում է շրջանցել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և ինքնորոշման իրավունքի հարցը՝ առաջ քաշելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման հարցը:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, դա չի կարող քննարկման առարկա լինել՝ ի վնաս Ադրբեջանի տարածքային ամբողջականության: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի տարածաշրջանի երկու՝ ադրբեջանական և հայկական համայնքների կողմից: Ինչպես հայտնի է, ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը չպետք է խախտի պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը», - «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ ասել է ԱԳՆ խոսնակը:
Ընդգծելով համանախագահների հայտարարության մեջ մատնանշվող անհրաժեշտ քայլերին առնչվող մասը՝ ԱԳՆ խոսնակը որպես «առաջնային քայլ նշել է ԼՂ հարակից շրջանների «ազատագրումը»»:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման վերաբերյալ՝ ողջունելով հանդիպելու պատրաստակամությունը և ընդգծելով, որ հակամարտության ազատ և տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ինչը ներառում է ուժի չկիրառում կամ դրա հետ կապված սպառնալիք, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների համար հավասար իրավունքներ և ինքնորոշում:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց ...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն