Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

Ինձ դուր է գալիս, բայց ինձ դուր չի գալիս...

Ինձ դուր է գալիս, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչները ներկայիս իշխանություններից պահանջում են այն, ինչ տասնապատիկ ավել էր իրենց իշխանության շրջանում և ինչ իրենցից պահանջում էր հանրությունը, և ինչ իրենք ոչ միայն չէին անում, այլև ՛՛բացատրում էին՛՛ դրանց անխուսափելիությունը: Դա հաստատում է, որ հանրությունն իրավացի էր,

Ինձ դուր է գալիս, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչները ներկայիս իշխանություններին քննադատում են այն երևույթների համար, ինչ տասնապատիկ ավել էր իրենց իշխանության շրջանում և ինչի համար նրանց քննադատում էր հասարակությունը, բայց քննադատելու ակտիվ ձևերի դեպքում հայտնվում էր ոչ այնքան հաճելի փակ տարածքներում,

Ինձ դուր չի գալիս, որ Հայաստանի այսպես կոչված արդարադատության գնահատականը դեռևս կախված է Եվրոդատարանի որոշումներից: Քանի՞ վերանայված
գործ ունենք Հայաստանի դատական համակարգի տարբեր մակարդակներից, որոնք ցույց կտային Հայաստանի այսպես կոչված դատա-քննչական ողբերգական վիճակը և որոնց իրավական լուծումների դեպքում կպակասեն ՛՛Ա.Ա.-ն ընդդեմ Հայաստանի հանրապետության՛՛ որոշումները, կավելանան դատարանի կողմից իրենց ոտնահարված իրավունքները վերագտած մարդիկ, կվերականգնվիվստահությունը դատական համակարգի նկատմամբ: Ամենից ավելի լավ դա պատկերացնում են ԲԴԽ ղեկավար պարոն Հարությունյանը և Սահմանադրականի նախագահ պարոն Թովմասյանը, բայց երկուսն էլ կարծեք թե հիշողության ամնեզիա ունեն,

Ես բոլորովին չեմ հասկանում, թե ո՞րն է ներկայիս իշխանությունների տարածքային կառավարման ծրագիրը, և առհասարակ կա՞ արդյոք այդպիսի ծրագիր: Ես բոլորովին չեմ հասկանում, Հայաստանի տարածքային կառավարման սխեման շարունակե՞լու է այսպես կոչված ՛՛համայնքների խոշորացումը՛՛ և դրանով տևական հոգևարքի դատապարտելու ծերացող, անհեռանկար գյուղերը և փոքր քաղաքները, թե՞ առաջարկներ են մշակվում Երևան քաղաքից զատ նաև այլ տարածքներ-բնակավայրերի շնչելու համար թոքեր ներարկելու ուղղությամբ,

Ես բոլորովին չեմ հասկանում, թե ինչու՞ մինչև այսօր հասարակության համար պարզ չէ, թե որն է ներկայիս իշխանությունների՝ Հայաստանի զարգացման ուղեգիծ-ծրագիրը: Սրանում հասարակությու՞նն է մեղավոր, թե՞ իշխանությունը: Հակակոռուպցիան, առավել ևս սելեկտիվ իրականացվող հակակոռուպցիան չի կարող երկրի զարգացման իշխանության ծրագիր լինել, հակակուռուպցիան ցանկացած իշխանության գոյության նախապայման է, ոչ թե երկրի զարգացմանն ուղղված գործունեություն, իսկ քաղաքական կամքով պայմանավորված սելեկտիվ հակակոռուպցիան հակակոռուպցիոն գործունեության հակոտնյան է,

Ինձ բոլորովին, բոլորովին դուր չի գալիս այն, որ ներկայիս իշխանությունները դեռ չեն կարողանում /չեն ուզու՞մ/ պատշաճ խոսքով և գործողություններով արձագանքել հասարակության կողմից բարձրացվող հարցերին: Ինձ թվում է, որ սրա պատճառը Հայաստանի զարգացման ծրագրի բացակայությունն է,

Ինձ դուր է գալիս, որ ներկայիս իշխանությունները դեռևս զանազան աճպարարություններով չեն ձերբակալում իրենց քննադատողներին, փողոցներում դիմակավորված անձանցով և կաստետներով չեն ծեծում նրանց, բայց վախենամ՝ երկրի զարգացման ծրագրի բացակայության պայմաններում այդ օրը շատ հեռու չէ:

Հրանուշ Խառատյանի ֆեյսբուքյան էջից