Արտագաղթ «հեղափոխությունից հետո»
Մեզ համոզում էին, թե իշխանափոխությունից հետո Հայաստանում արտագաղթ այլեւս չկա, անգամ գործ ունենք ներգաղթի հետ: Իսկ երբ ծանոթանում ենք ՌԴ ՆԳՆ հրապարակած տվյալներին, հասկանում ենք, որ ոչ միայն արտագաղթը չի կանգնել, այլ ՀՀ քաղաքացիները շարունակում են ՌԴ քաղաքացիություն ձեռք բերել:
27 հազար 100 հայ 2018թ. Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել: Ավելի պատկերավոր լինելու համար ասենք, որ ՌԴ քաղաքացի են դարձել հայաստանյան երկու քաղաքի բնակիչներ:
Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին ավելի հաճախ Ռուսաստանի քաղաքացիություն ստացել են ուկրաինացիները (83 հազար մարդ), ղազախները (45,3 հազար), տաջիկները (35,7 հազար)։
Հիմա համեմատեք Ուկրաինայի, Ղազախստանի, Տաջիկստանի բնակչությունը Հայաստանի հետ եւ կհասկանաք իրավիճակի ամբողջ ողբերգականությունը:
Հետաքրքիրն այն է, որ ՌԴ քաղաքացիություն ստացածների մի մասը շարունակում է ապրել եւ աշխատել Հայաստանում: հարց է առաջանում, թե այս դեպքում, որն է ռուսաստանյան քաղաքացիություն ստանալու հիմնական պատճառը:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՌԴ քաղաքացիություն ստանալու հիմնական պատճառները երեքն են: Նրանք, ովքեր ձգտում են ՌԴ քաղաքացիության առաջին հերթին ձգտում են որդիներին ազատել զինվորական ծառայությունից, մտադիր են բարձր կենսաթոշակ ստանալ եւ հնարավորության դեպքում ավելի մրցունակ լինել ռուսաստանյան աշխատաշուկայում:
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար