Բրիտանական ոստիկանությունը ներկայացրել է մանրամասներ վեսթմինսթերյան ահաբեկչի մասին
52-ամյա Հալիդ Մասուդը, որին կասկածում են Վեսթմինսթերում հարձակում իրականացնելու մեջ, Մեծ Բրիտանիայում է ծնվել՝ Քենթ կոմսությունում, հայտնում է CNN-ը ՝վկայակոչելով Լոնդոնի ոստիկանությունը։
Մասուդը վերջերս Ուեսթ Միսլենդսում էր բնակվում։ Նա մի քանի կեղծանուններ ուներ։ Ըստ ոստիկանության Մասուդը վերջերս քրեական գործերի ֆիգուրանտ չի եղել ու ահաբեկչություն իրականացնելու նրա մտադրության մասին որեւէ տեղեկություն չի եղել։
Չնայած Մասուդը նախկինում դատված է եղել զենք պահելու, հարձակման ու հասարակական կարգը խախտելու համար, բայց այդ գործերը ահաբեկչության հետ կապ չեն ունեցել։
Հիշեցնենք, որ նախօրեին Լոնդոնի կենտրոնում մի տղամարդ մեքենան վարել է հետիոտնի վրա, իսկ հետո դանակով հարձակվել ոստիկանի վրա։ Հարձակվողը սպանվել է ոստիկանների կողմից։
Վերջին տեղեկություններով, զոհվել է չորս մարդ, այդ թվում հարձակվողը։ Զոհվածներից մեկը ոստիկան Քիթ Փալմերն է։
Այս պահի դրությամբ յոթ մարդ հիվանդանոցում է շատ ծանր վիճակում։ Ընդամենը բուժօգնության է դիմել 29 մարդ, այդ թվում Ֆրանսիայի, Ռումինիայի, Հարավային Կորեայի, Չինաստանի ու այլ երկրների քաղաքացիներ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան