Բան Կի Մունին թույլ են տվել առաջադրվել Հրվ. Կորեայի նախագահի պաշտոնում
Հարավային Կորեայի խորհրդարանի հատուկ խումբը հանգել է այն եզրակացությանը, որ Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կարող է Հրվ. Կորեայում պետական պաշտոն զբաղեցնել՝ այդ թվում նաև առաջադրվել նախագահի պաշտոնում:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, հատուկ խումբը վերլուծել է ՄԱԿ-ի բանաձևը, որի հիման վրա Բան Կի Մունի ընդդիմախոսները հայտարարում էին, որ նա չի խարող հավակնել նախագահի պաշտոնին:
Այնուհանդերձ՝ հարավկորեացի խորհրդարանականները պարզել են, որ ՄԱԿ-ի բանաձևը չի արգելում նախկին գլխավոր քարտուղարին զբաղեցնել երկրի ղեկավարի պաշտոնը: Փաստաթղթում նշվում է միայն, որ ցանկալի չէ, որպեսզի նախկինում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրած անձը զբաղեցնի պետական պաշտոն:
Հարավային Կորեայի խորհրդանում հավելել են, որ եթե Բան Կի Մունն ուզում է իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում, ապա պետք է ապացուցի, որ նախկին աշխատանքային փորձը բացասական ազդեցություն չի ունենա երկրի շահերի վրա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով