Հայ գործարարը դադարեցրել է անվճար հացի բաժանումը Եկատերինբուրգում
Գործարար Արտակ Հակոբյանը, ով Եկատերինբուրգում մթերային խանութների ցանց ունի, դադարեցրել է անվճար հացի բաժանումը` բարեգործական ակցիան սկսելուց մի քանի ամիս անց։
«Սկզբում ամեն ինչ լավ էր ընթանում, առանց աղմուկի։ Մարդիկ գալիս էին, շնորհակալություն էին հայտնում։ Իսկ հետո գնորդները չգիտես ինչու որոշեցին, որ անվճար հաց բաժանելը մեր պարտականությունն է։ «Անվճար» բառը մարդկանց վրա անհասկանալի կերպով էր ազդում։ Վաճառողների վրա բղավում էին. «Ինչ է, ինձ հաց չե՞ս թողել, մի քիչ ուշացել եմ, հետո՞ ինչ։ Կարող էիր պահել»։ Կամ մտնում էին, եւ դեռ շեմքից բղավում. «Մի հատ վազի, իմ բաժին անվճար հացը բեր»,– հենց այդպիսի ձեւակերպումով։ Տհաճ էր լսել այդ վիրավորանքները։ Մեր օրը սկսվում եւ ավարտվում էր վիրավորանքներով։ Ու՞մ դուրը կգար, ամեն օր լսեր, որ դու սրիկա ես, բոլորին խոստացել ես հաց բաժանել, իսկ ինքդ խաբում ես խեղճ մարդկանց։ Դեռ ժլատության մեջ էին մեղադրում»,– պատմում է Արտակ Հակոբյանը։
Խանութների ցանցի սեփականատերը պատմել է, որ անվճար հացի բաժանումը դադարեցվել է 2-3 ամիս անց, սակայն նա շարունակում է օգնել թոշակառուներին. այն ծերունիներին, ովքեր ի վիճակի չեն քայլել, խանութից սնունդ է առաքվում։ Ընդ որում, հաճախ, որոշ մթերքներ անվճար են ներառվում պատվերի մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան