Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Գոյություն ունի առնվազն երկու Նիկոլ Փաշինյան

Արդեն, կարծես թե, սովորական է դարձել, որ Նիկոլ Փաշինյանը այս կամ այն հարցի շուրջ մի բան է ասում, իսկ նրա կուսակից կառավարության անդամները կամ պատգամավորները՝ մեկ այլ:

Սովորական է դարձել, բայց մենք չենք դադարում զարմանալ: 

«Ինձ հայտնի է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբաղվում է ազգային ավիափոխադրող ունենալու հարցով»,- մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Ավելին, նա հիշեցրել է, որ այս ոլորտի փորձագետներից կազմված աշխատանքային խումբ է ստեղծվել: Կարապետյանը նաեւ նշել է, թե սեփական ավիափոխադրողի առկայությունը ազգային անվտանգության հիմքերից մեկն է:

Հիմա ուշադրություն: Ընդամենը երեք շաբաթ առաջ, կրկնում ենք, ոչ թե երեսուն, կամ երեք տարի, կամ երեք ամիս առաջ, այլ երեք շաբաթ առաջ այս հարցի վերաբերյալ արտահայտվել է Նիկոլ Փաշինյանը, երբ փետրվարի 14-ին ԱԺ-ում քննարկվում էր կառավարության ծրագիրը:

«Կառավարությունն ավիափոխադրող ստեղծող չի. ով ունի ավիափոխադրող ստեղծելու ծրագիր, որը նորմալ ծրագիր է, թող ներկայացնի, քննարկենք»,- ասել է Փաշինյանը:

Հատուկ նրանց համար, որոնք սիրում են հետո մեկնաբանել, սիրունացնել Փաշինյանի խոսքերը հիշեցնում ենք, որ նա ասել է՝ կառավարությունը ավիափոխադրող ստեղծող չի: 

«Որովհետեւ գիտե՞ք ինչ «լավ» առաջարկ կա: Ասում են՝ եկեք էս բոլոր չվերթները հանեք, սաղ տվեք մեզ: Դա լա՞վ ճանապարհ է: Մենք այդ ճանապարհով արդեն գնացել ենք, երկու անգամ ազգային ավիափոխադրող ենք ունեցել: Ես շատ ուզում եմ, որ ով ունի էդպիսի ծրագիր, թող գա, առաջարկի: Կամ գալիս ասում են՝ ուզում ենք 100 մլն դոլարի ներդրում անենք, բայց պիտի կառավարությունը երաշխիք տա: Մենք էլ ասում ենք՝ կառավարության երաշխիքով ով էլ ասես, կանի 100 մլն ներդրում: Դա նշանակում է, որ եթե ձախողվեց, կառավարությունը պետք է փակի, այսինքն ժողովուրդը»,- ընդգծել է Փաշինյանը:

Ստացվում է, որ գոյություն ունի ոչ թե մեկ, այլ առնվազն երկու Փաշինյան, որոնցից մեկի հետ էլ շփվում է պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, ընդ  որում այն Փաշինյանի, որը կարեւորում է եւ զբաղվում է ազգային ավիափոխադրողի ստեղծմամբ:

Ահա այսպիսի տխուր պատմություն, եւ ինչպես չավելացնես՝ ահա թե ինչպես են կործանվում պետությունները:

Հակոբ Ասատրյան

Top-News.am