Էրդողանը եվրամիությանը սպառնում է ամառվա քաոսով
Անգլիական «The Times» հեղինակավաոր պարբերականը «Էրդողանը ԵՄ-ին քաոսային ամառով է սպառնում» հոդվածում կանխատեսում է Թուրքիայի կողմից միգրացիոն համաձայնագրի չեղարկում:
Թերթը եվրամիությանը զգուշացրել է պատրաստ լինել ամռանը սպասվող քաոսին, քանի որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է իր երկրում ապաստանած սիրիացի ու իրաքցի փախստականների առաջ բացել Եվրոպա գնալու ճանապարհները:
Ըստ թուրքական «NTV.com.tr» լրատվական կայքի` վերլուծաբանը նշել է, որ Էրդողանը կարող է հիմքեր գտնել փախստականների ճանապարհը բացելու համար, քանի որ Եվրոպան արհամարհել է իրեն:
Նշվում է, որ Արևմուտքի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացման տեսանկյունից մեծ դեր ունեն այդ երկրի հետ ԵՄ եվրաանդամակցության բանակցությունները:
«Մենք երբեք չենք ցանկացել Թուրքիային մեր կազմում տեսնել: Բնակչության արագ աճը, մուսուլմանական ինքնությունը և կոնֆլիկտային գոտիներին հարևան լինելը դժվարացրել են Թուրքիայի մուտքը Եվրամիություն»,- գրում է թերթը:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ