Ջեքսոնին մանկապղծության համար մեղադրող ֆիլմի ցուցադրությունից հետո երգչի ընտանիքը պատասխան քայլեր է ձեռնարկել
Փոփի արքա Մայքլ Ջեքսոնի ժառանգները դատի են տվել HBO հեռուստաալիքին՝ երգչին անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար մեղադրող վավերագրական ֆիլմի հեռարձակման համար: Ջեքսոնի ընտանիքը մտադիր է 100 մլն դոլար ստանալ արտիստի դեմ զրպարտության համար, գրում է The Hollywood Reporter-ը:
Նշվում է, որ «Լքելով Նևերլենդը» աղմկահարույց ֆիլմի ցուցադրությունից հետո որպես պատասխան քայլ երգչի պաշտոնական կայքում տեղադրվել է նրա մասնակցությամբ ֆիլմ-համերգ: Տեսաձայնագրությունն արվել էր դեռևս 1992-ին Բուխարեստում՝ Ջեքսոնի Dangerous խորագրով համերգային շրջագայության ժամանակ:
Հայտնի է, որ «Լքելով Նևերլենդը» ֆիլմի երկրորդ մասի թողարկումից հետո ընտանիքը նախատեսում է հրապարակել ևս մի համերգային ծրագրի տեսաձայնագրություն, այս անգամ՝ «Ուեմբլի» մարզադաշտից:
Հիշեցնենք, որ «Լքելով Նևերլենդը» ֆիլմում ներկայացված են Ջեյմս Սեյֆչաքի ու Ուեյդ Ռոբսոնի պատմությունները, համաձայն որոնց՝ տղաները 10 և, համապատասխանաբար, 7 տարեկանում ընկերացել են երգչի հետ, իսկ հետո դարձել նրա սեռական բռնության զոհերը: Ֆիլմում Ռոբսոնը և Սեյֆչակը կիսվում են փոփի արքայի մասին տհաճ հիշողություններով, որոնց մասին լռել էին տարիներ շարունակ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է