Ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ Կոնգրեսում
Մարտի 22-Ին, ԱՄՆ Կոնգրեսում կայացել է Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստում» հոլիվուդյան ֆիլմի ցուցադրությունը։
Միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ Կոնգրեսի անդամներ, ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, ԱՄՆ–ում ԼՂ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաեւ ֆիլմի հեղինակները՝ ռեժիսոր Թերրի Ջորջը եւ Էրիկ Էսրայելյանը։
Նույն օրը Կոնգրեսի՝ Հայկական հարցերով խումբը բանաձեւ է ներկայացրել, որով հերթական անգամ կոչ է արել ԱՄՆ իշխանությանը ճանաչել եւ դատապարտել Հայոց Ցեղասպանությունը, ինչը կօգնի կանխարգելել այժմ Մերձավոր արեւելքում տեղի ունեցող ցեղասպանությունն ու ռազմական գործողությունները։
Հայկական հարցերով հանձնախումբը նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակի տակ կոնգրեսականների ստորագրահավաք էր նախաձեռնել, որով խնդրում են նախագահին՝ ապրիլի 24–ին «ըստ արժանվույն» հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան