Լոնդոնի ահաբեկչության հետեւանքով 7 տուժողները ծայրահեղ ծանր վիճակում են
Չորեքշաբթի Լոնդոնում իրագործված ահաբեկչության հետեւանքով 7 մարդ, որոնք հիվանդանոցում են, ծայրահեղ ծանր վիճակում են: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ոստիկանության կոմիսարի տեղակալ Մարկ Ռոուլին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ներկայումս 4 մարդ զոհված է, 29 մարդ հիվանդանոցում է, 7-ը ծայրահեղ ծանր վիճակում են»,- հայտարարել է Ռոուլին:
Ոստիկանության ճշգրտված տվյալներով՝ ահաբեկչության հետեւանքով զոհվել է 3 մարդ: «Չորրորդը ահաբեկիչն է, որը դեպքի վայրում գնդակահարվել է ոստիկանության աշխատակցի կողմից»,- հայտարարել է նա:
Լոնդոնում ահաբեկչությունը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ քաղաքի զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի հատվածում. Վեսթմինսթերյան կամուրջով ընթացող մեքենան դուրս է եկել մայթ, վրաերթի ենթարկել մի քանի մարդու, հասել է խորհրդարանի շենքին, որտեղ չարագործին կագնեցրել է ոստկանությունը: Նա դանակով հարվածել է մի ոստիկանի, որը հետագայում մահացել է: Ինքը՝ ահաբեկիչը վերացվել է մեկ այլ ոստիկանի կողմից:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ