Չինաստանում ծնելիության նոր ռեկորդ է սահմանվել
2016 թվականին Չինաստանի տարածքում ծնվել է 18,46 մլն. երեխա:
Համաձայն Չինաստանի առողջապահության եւ ընտանիքի պլանավորման ազգային հանձնաժողովի հրապարակած հայտարարության՝ 2016 թվականին ծնելիության նոր ռեկորդ է սահմանվել։ Չինացի պաշտոնյաների կարծիքով, ծնելիության ցուցանիշի աճը ուղիղ կապ ունի «մեկ ընտանիքում՝ մեկ երեխա» դեմոգրաֆիկ քաղաքականության չեղարկման հետ։
Անցյալ տարվա ընթացքում Չինաստանի տարածքում ծնվել է 18,46 միլիոն երեխա, որը 1,31 միլիոնով ավել է 2015 թվականի համեմատությամբ։ Տվյալ ցուցանիշը ամենաբարձրն է վերջին 17 տարվա ընթացքում։
Հայտարարության մեջ առանձին նշվում է ծնելիության աճի մասին հատկապես մայրաքաղաք Պեկինում։ Այսպես, 2016 թվականի տվյալներով Պեկինում ծնվել է մոտ 280 հազար երեխա, ինչը 62%-ով ավել է 2015-ի համեմատությամբ։ Ըստ պաշտոնյաների տվյալների՝ նորածինների մոտ 84%-ը ընտանիքում երկրորդ երեխաներն են։
Ծնելիության աճին խթանել է նաեւ երկրում առողջապահության համակարգի մոդերնիզացիան։ Մասնավորապես, նախորդ տարվա ընթացքում բացվել են ծննդաբերական նոր բաժանմունքներ եւ աշխատանքի են ընդունվել որակյալ բուժաշխատողներ։
2015 թվականի վերջին ՉԺՀ–ի իշխանությունները երկրի ժողովրդագրական ցուցանիշները բարելավելու նպատակով օրենսդրության մեջ փոփոխություններ արեցին։
Ընտանիքի պլանավորման քաղաքականությունը նախաձեռնել էին Չինաստանի իշխանությունները 1979 թվականին՝ նպատակ ունենալով կրճատել ծնելիության աճը։ Սակայն տվյալ գործընթացը նաեւ բացասական հետեւանքներ է ունեցել երկրի համար։ Հաշվարկների համաձայն, արդեն 2030 թվականին Չինաստանը բախվելու է լուրջ ճգնաժամի հետ՝ կապված աշխատուժի պակասի հետ։
Չինաստանը առաջվա նման համարվում է աշխարհի ամենախիտ բնակեցված երկիրը։ Անցած տարվա ընթացքում երկրի բնակչությունը աճել է եւս 8,9 միլիոնով եւ կազմել է 1,3882 միլիարդ մարդ։
Top-News.am


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ