Թերեզա Մեյ․ Բրիտանական արժեքներն ահաբեկչության միջոցով հաղթելու փորձերը ձախողման են դատապարտված
Բրիտանական արժեքները, ժողովրդավարությունն ու ազատությունն ահաբեկչության միջոցով հաղթելու փորձերը դատապարտված են ձախողման։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Վեսթմիսթերում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ ազգին հասցեագրված ուղերձում։ Նա տեղի ունեցածն անվանել է «նողկալի ահաբեկչություն»։ Այդուհանդերձ, Մեյը հայտնել է, որ Բրիտանիան չի բարձրացնի ահաբեկչական վտանգի մակարդակը։ Նա նշել է, որ մարտի 23-ին խորհրդարանը կաշխատի սովորական ռեժիմում։
Նրա խոսքով, Լոնդոնի բնակիչները ու հյուրերը «միասին առաջ են շարժվելու, չենթարկվելով ահաբեկչությանը ու թույլ չտալով, որ ատելության ու չարիքի ձայները պառակտեն մեզ»։ Վարչապետը բարձր է գնահատել Վեսթմիսթերում հարձակման ժամանակ ոստիկանության ու անվտանգության ծառայությունների «բացառիկ քաջությունը», նաև պատշաճն է մատուցել արտակարգ ծառայություններին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վեսթմիսթերյան կամրջի վրա անհայտ անձը մեքենան վարել էր անցորդների վրա։Դրանից հետո նա փորձել էր ներխուժել խորհրդարանի շենք։ Ընդ որում նա դանակով հարվածել էր մի ոստիկանի, որից հետո ոստիկանները կրակ էին բացել ու սպանել հարձակվողին։ Վերջին տվյալներով ահաբեկչության հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 20 մարդ։ Զոհվածների թվում են հարձակվողը ու ոստիկանը, որին նա դանակահարել էր։ Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ այս պահի դրությամբ համոզված է, որ հարձակվողը մենակ է գործել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան