Ովքեր են մասնակցելու մարտի 1-ի երթին կամ երթի մասնակիցները եւ մարտի 1-ի կազմակերպիչները
«Իմ քայլը» խմբակցությունը ոչ միայն մասնակցելու է մարտի 1-ի երթին, այլ նաեւ մտածում է կոչով դիմել ԲՀԿ-ին եւ «Լուսավոր Հայաստանին», որ նրանք եւս մասնակցեն «մեծ» երթին:
Ամեն ինչից երեւում է, որ կառավարող ուժի համար այս երթը կարեւոր է եւ ամեն ինչ անելու են, որ Ազատության հրապարակից մինչեւ Մյասնիկյանի արձան հնարավորին չափ շատ մարդ քայլի:
Արդեն իսկ տեղեկություններ կան, որ մարզպետարաններին հրահանգված է հնարավորին չափ շատ մարդ բերել Երեւան, բացի այդ ՀԱԿ-ը եւս հայտարարել է, որ մասնակցելու է երթին, բայց իշխանությունները չպետք է որ մտահոգված լինեն մասնակիցների քանակով:
Եթե ուսումնասիրենք Աննա Հակոբյանի գլխավորած «Ժպիտների քաղաք» փոխանցումներ արածների ցանկը, ապա հեշտությամբ կարող ենք կանխատեսել, որ «Նատալի ֆարմի», «Ալեքս տեքստիլի», «Երեւանի կոնյակի գործարանի», «Գրանդ Քենդիի» եւ շատ այլ հիմնարկների եւ ուսհաստատությունների աշխատակիցներ եւ սովորողներ կուռ շարքերով կքայլեն ու կքայլեն, այդպես էլ չհասկանալով, թե ինչու եւ ում համար են քայլում, իսկ նրանց այնտեղ բերողներն էլ չեն ցանկանա լսել, որ զոհերի հիշատակը քաղաքական շոուներով չեն հարգում:
Ավելին, մարտի 1-ի ողբերգության վերաբերյալ անկախ փաստահավաք խմբի նյութերին էլ ծանոթանալուց հետո, ստացվում է, որ մարտի մեկի կազմակերպիչները եւ մարտի 1-ին կայանալիք երթի մասնակիցները նույն դեմքերն են կամ հիմնականում նույն դեմքերը:
Ցավոք, սա է մեր այսօրվա իրականությունը, երբ ոմանք իրոք համոզված են, որ ժողովուրդը հիշողություն չունի:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար