Դինքի սպանության գործով դատախազը պահանջել է ձերբակալել Ֆեթուլլահ Գյուլենին
Հրանտ Դինքի սպանության գործով քննությունը հետաքրքիր շրջադարձեր է արձանագրում։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Դինքի սպանության գործը քննող դատախազ Գյոքալփ Քյոքչուն գործի շրջանակներում պահանջել է ձերբակալման որոշում կայացնել Ֆեթուլլահ Գյուլենի, նախկին դատախազ, փախուստի մեջ գտնվող Զեքերիա Օզի, Zaman պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըի, Bugun պարբերականի լրագրողներ Ադեմ Յավուզ Արսլանի, Ֆարուք Մերջանի եւ Գյուլենի փաստաբաններից Հալիլ Իբրահիմ Քոջայի նկատմամբ։
Դատախազը նշել է, թե հիշյալ անձիք կապ ունեն Դինքի սպանության հետ։ Նրանք սպանությունից առաջ ու հետո էլ հեռախոսազրույցներ են ունեցել միմյանց հետ, մշակել Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթին ձերբակալելու ու իրենց հարմար ձեւով հանրությանը ներկայացնելու ուղիները։ Նշվում է, որ այդ ամենը նրանք չէին կարող անել առանց իրենց գլխավորի՝ Ֆեթուլլահ Գյուլենի իմացության։
Նշված 6 անձիք էլ օգտագործում են գյուլենականների միջեւ հաղորդակցության միջոց համարվող բջջային ByLock ծրագիրը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան