Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Գանձախուզության փորձ հուշարձանի տարածքում. (լուսանկարներ)

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզային ծառայության հուշարձանների պահապանները հերթական շրջայցի ժամանակ, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի՝ Թանահատի վանական համալիրի տարածքում, հողաշերտի խաթարման դեպք էին արձանագրել: Անհայտ անձինք երկու գերեզմանոցներում փորել էին խաչքարի ու երեք տապանաքարերի շրջակայքը, տապանաքարերից մեկն էլ՝ շրջել:

Այս մասին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից:

Մարզային ծառայության ահազանգից հետո, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանը, ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, օպերատիվ արձագանքման բաժնի վարիչ Մենուա Գևորգյանը մեկնել են 13-17-րդ դարերով թվագրվող հուշարձանի տարածք:

Դեպքին օպերատիվ են արձագանքել նաև ոստիկանները: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պատասխանատուների հետ միասին հուշարձանի տարածքում տեղազննություն են իրականացրել Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պատասխանատուները՝ բաժնի պետ, փոխգնդապետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ:

Ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ գանձախուզության փորձի արդյունքում խաթարվել է հուշարձանի հողաշերտը, բայց հուշարձանին որևէ վնաս չի հասցվել:

ՊՈԱԿ-ի ղեկավարության և ոստիկանության բաժնի պետի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա հնարավոր իրավախախտման դեպքերից խուսափելու համար ուժեղացնել հսկողութունը հուշարձանի տարածքում, միջոցներ ձեռնարկել՝ գանձախուզության փորձ կատարած անձանց հայտնաբերման ուղղությամբ:
ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանի՝ հնարավորինս սեղմ ժամկետում հուշարձանը բերել նախնական տեսքի հանձնարարության կատարումը շատ չի ուշացել:

Մարզային ծառայության աշխատակիցները հաջորդ օրը, հատուկ տեխնիկայի կիրառմամբ, ուղղել են շրջված տապանաքարը, հուշարձանը բերել են նախնական տեսքի, մաքրել՝ տարածքը:

Օրեր առաջ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի զբոսաշրջության բաժնի ուսանողները, քոլեջի ղեկավար Արգամ Դովլաթյանի հետ Թանահատից դեպի Սուրբ Խաչ եկեղեցի գնացող ճանապարհին պատահաբար երկու դամբարան էին նկատել ու տեղեկացրել ՊՄՊ մարզային ծառայությանը:

ՊՈԱԿ-ի ղեկավարությունը եղել է նաև դամբարանների տարածքում: Ուսումնասիրությամբ փաստվել է, որ դրանցից մեկը բացված էր՝ խաթարվել էր արտաքին տեսքը, մյուսը՝ ոչ: