Հաքերները սպառնացել են ջնջել iPhone–ի 300 միլիոն օգտատերերի տվյալները
Չարագործները խոստացել են գնալ այդ քայլին, եթե Apple-ը խոշոր գումար չվճարի իրենց մինչեւ 2017 թվականի ապրիլի 7-ը։
Turkish Crime Family մի խումբ հաքերներ «Apple» կորպորացիայի ներկայացուցիչներից պահանջել են 75 հազար դոլար՝ կրիպտոդրամով կամ iTune-ի 100 հազար դոլարի նվեր քարտ։ Իսկ եթե հրաժարվեն վճարել, ապա չարագործները խոստացել են ջնջել iCloud-ի միլիոնավոր հաշիվներ։
Հաքերները ներկայացրել են խմբավորման եւ Apple-ի անվտանգության թիմի անդամների նամակագրության սքրինշոթերը։ Բացի այդ, հաքերները «Motherboard» պարբերականի լրագրողներին հնարավորություն են տվել մուտք գործել այն էլեկտրոնային փոստը, որն օգտագործվել է «խնձորային» կորպորացիայի հետ հաղորդակցման համար։
Turkish Crime Family–ի անդամները նաեւ YouTube–ում տեղադրել են տեսահոլովակ, որտեղ ցուցադրել են iCloud-ից գողացված հաշիվների տվյալներ, ցույց տալու համար, որ իրենք հեշտությամբ կարող են ջնջել ցանկացած ինֆորմացիա։
«Առաջին հերթին խնդրում ենք հեռացնել տեսանյութը YouTube-ից, քանի որ այն ավելորդ ուշադրություն է գրավում։ Երկրորդը՝ կուզեինք ձեզ տեղեկացնել, որ մենք չենք պարգեւատրում կիբերհանցագործներին՝ օրենքի խախտման համար»,– հաքերներին պատասխանել են Apple-ի աշխատակիցները։
Պարբերականի լրագրողները հաղորդել են, որ սպառնալիքը կարող է եւ կեղծ լինել. իրենց հաղորդագրություններից մեկում հաքերները խոսում էին 300 միլիոն հաշիվներ մուտքի հնարավորության մասին, սակայն ավելի ուշ, խմբի մեկ այլ անդամ հաստատում էր, որ կոտրել են 559 միլիոն գրառումներ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան